Ուրբաթ, 09 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

Հրդեհ՝ Աբովյան փողոցի ռեստորաններից մեկում

Հրդեհ՝ Աբովյան փողոցի ռեստորաններից մեկում
341
Երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ., 09:48

Դեկտեմբերի 5-ին, ժամը 04:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մուտքում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։59-ին, մարվել՝ 05։09-ին։ Այրվել են առաստաղից մոտ 20 քմ հատվածը, մուտքի դուռը, ջերմահարվել է գույք։