«Ուրացողների ձեռքով մեր հաղթանակը դարձել է ոչինչ»․ Բագրատ Սրբազան

«Ուրացողների ձեռքով մեր հաղթանակն այս պահին դարձել է ոչինչ. մեր հաղթանակը, կենսագրությունն ու պատիվը գողացան»,- «Եռաբլուր»-ում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Այդուհանդերձ մեր հերոսների սխրագործությունն ու հերոսությունը չեն կարող մեզնից խլել ու ջնջել մեր կյանքից։ Այսօր նշում ենք 2-րդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի, ինչպես նաև, և հատկապես Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի հիմնադրման օրը»,- ասաց Սրբազանը՝ նշելով, որ այդ հաղթանակները պետք է ետ նվաճել, և որ դրանք չպետք է հուշ դառնան։ «Մենք կոչում ունենք՝ մեր տղաներին հաղթանակ, երազ ու հայրենիք վերադարձնելու»,- ասաց Սրբազանը։ Նրա խոսքով Արցախի կորուստն ու բոլոր դժբախտությունները որպես խարան դաջված են օրվա իշխանությունների ճակատին, անկախ նրանից, թե ինչ են խոսում։ «Մուրացիկ խաղաղություն չի լինում, սպանող, քայքայող խաղաղություն չի լինում, այն ձեռք է բերվում հաղթանակով։ Սա ոչ մեկի հայրական տունը չի, որ ինչ-որ բան հանձնեն և դրա դիմաց խաղաղություն ստանան։ Այդ հաղթանակին պետք է պատրաստվել»,- ասաց Սրբազանը՝ նշելով, որ չարիքի իշխանության պատճառով ենք զրկվել խաղաղությունից։ «Մեր պատիվն ու տունը պետք է վերականգնենք... Օրեր առաջ խոսում էին տարբեր պետությունների, հատկապես ՌԴ-ի գործակալ լինելու մասին, այսօր վազելով գնացել են ՌԴ»:

«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
5710:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
13009:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
6308:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
11300:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
107Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
102Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
165Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
82Երեկ, 21:48