Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Բռնի ուժով նիստ կայացնելն օրենքի խախտում է». Արկադի Թամազյան

«Բռնի ուժով նիստ կայացնելն օրենքի խախտում է». Արկադի Թամազյան
187
Երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ., 10:00

«Ամբողջ ՔՊ խմբակցությունն առավոտ լույսով ոստիկանության միջնորդությամբ ներս է մտել: Իսկ հիմա ո՛չ ժողովրդին են թույլ տալիս ներս մտնել, ո՛չ՝ մեր ավագանիներին ու աշխատակիցներին»,- համայնքապետարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Ալավերդի համայնքի ընդդիմադիր ղեկավար Արկադի Թամազյանը՝ հավելելով, որ բռնի ուժով նիստ կայացնելն օրենքի խախտում է. «Ներսում միայն ՔՊ-ն է ու մեր խմբակցության այն մեկ անդամը, ով լքել էր խմբակցությունը: Վերջինը 06:30-ին նրանց հետ եկել է: Իրավունք չունեն նման գործողություն կատարելու, բայց բռնի ուժով ու ոստիկանության աջակցությամբ փորձելու են ամեն ինչ անել»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ Ալավերդի համայնքի ավագանու ՔՊ խմբակցությունը այսօր մտադիր է նիստ անել՝ ընդդիմադիր համայնքապետ Արկադի Թամազյանի պաշտոնանկության հարցով: