Ոստիկանն իրեն ամրակցված ատրճանակով ինքնասպանության փորձ է կատարել
438 Շաբաթ, 09 դեկտեմբերի, 2023 թ., 13:06 Այսօր՝ դեկտեմբերի 9-ի, ժամը 09:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մազմանյան 3 հասցեում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի անվտանգության սենյակում հայտնաբերել են արնանման հետքեր և մակարով տեսակի ատրճանակ, որով, հավանաբար, 25-ամյա Վահագն Մ-ն՝ կրակելով ինքնասպանության փորձ է կատարել: Հայտնաբերվել է նաև նրա անվամբ գրանցված հաշվեցուցակային՝ Մակարով տեսակի ծառայողական ատրճանակը: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վահագն Մ-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնում՝ որպես ոստիկան: |
«Սպանվածը 30 տարեկան էր, նոր էր նշանադրվել». մանրամասներ՝ Մերձավանում կրակոցներից (տեսանյութ)
21414:00Վաշինգթոնում ավիավթարի բոլոր 67 զոհերի մարմինները դուրս են բերվել․ #CNN
23513:20Զինված հարձակում՝ Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
15211:36Եկեղեցու դիմաց դանակահարված երիտասարդի կյանքը չի հաջողվել փրկել
313Երեկ, 23:54Շվեդիայում դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 10 մարդ
359Երեկ, 23:14Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
603Երեկ, 20:51Չիլիում մոլեգնում է անկառավարելի անտառային հրդեհ (տեսանյութ)
400Երեկ, 19:06Տեսանյութ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վայրից (տեսանյութ)
211Երեկ, 14:00