Զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 9 տարեկան աշակերտուհուն
![]() 456 Կիրակի, 10 դեկտեմբերի, 2023 թ., 11:48 Դեկտեմբերի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:55-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Արտակ Մ-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գավառ համայնքի Հացառատ թաղամասի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 9-ամյա Լ. Ն-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Գավառ» բժշկական կենտրոն, ապա ինքնակամ ներկայացել Ոստիկանության Գավառի բաժին։ Վրաերթի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդ Արտակ Մ-ն աշխատում է Գանձակ բնակավայրի 1-ին միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, իսկ վրաերթի ենթարկվածը սովորում է Գավառի միջնակարգ դպրոցներից մեկում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |
Կոտայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր
23310:24Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Կոտայքում
164Երեկ, 19:18Ջրատարն ընկած տղամարդու դին 12 օր անց հայտնաբերվել է
379Երեկ, 13:18Փարիզում մեքենան մխրճվել է ՊՍԺ-ի հաղթանակը տոնող երկրպագուների բազմության մեջ (տեսանյութ)
496Երեկ, 11:21Մայրը հայտնել է, որ դուստրը մահացել է սխալ բուժման հետևանքով
278Երեկ, 10:30Քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարել կառավարության շենքի դիմաց
30807.05.2025, 19:24Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին
39907.05.2025, 14:18Չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվում (տեսանյութ)
47507.05.2025, 13:00