Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Հայաստան-Ադրբեջան հարցն ԱՄՆ-ի համար կյանքի ու մահվան հարց չէ». Բադալյան

«Հայաստան-Ադրբեջան հարցն ԱՄՆ-ի համար կյանքի ու մահվան հարց չէ». Բադալյան
240
Հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2023 թ., 13:48

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վաշինգթոնում արգելակված է Ուկրաինային օգնության հարցը: Կարծում եմ իրատեսական չէ սպասել, թե առարկայորեն ապարգելափակվելու է Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» գործընթացը:
Հարցն այն չէ, որ Ուկրաինան այլեւս չի ստանա միլիարդներ: Առևտուր է, դեմոկրատներն ու հանրապետականները կգան ինչ որ համաձայնության և ուշ, թե շուտ կընդունեն օգնության փաթեթ: Բայց, այստեղ էական է հարցի արժեքը: Այն ըստ էության հռչակված է ԱՄՆ համար «կյանքի ու մահվան» հարց, և այդ հարցը փաստացի արգելափակված է Կոնգրեսում՝ բարդ առևտրի մեջ:
Հայաստան-Ադրբեջան հարցը ԱՄՆ համար կյանքի ու մահվան հարց չէ, համենայն դեպս գոնե մինչ այժմ: Եթե մի քանի անգամ առավել էական հարցում առկա է ամերիկյան գործողությունների էֆեկտիվության նվազում, ապա մեծ չէ նաև ավելի նվազ կարևորության հարցում շոշափելի, ըստ այդմ հիմնարար նորություն ենթադրող արդյունքի հավանականությունը:
Լա՞վ է դա, թե՞ վատ: Սա փոքր ինչ այլ խոսակցության հարց է, առնվազն ոչ միարժեք պատասխանով:
Վաշինգթոնից հնարավոր է ակնկալել թերևս «անտուրաժային» նշանակության շարժ, որևէ նոր հայտարարության, կամ իրավիճակային բնույթի որևէ նոր պայմանավորվածության տեսքով»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան