Արփինե Սարգսյանի կուրսեցին՝ ՆԳՆ խոսնակ․ «Հրապարակ»
![]() 282 Շաբաթ, 16 դեկտեմբերի, 2023 թ., 09:48 «Հրապարակ»-ը գրում է․ «Չնայած ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը լծվել է մեր հրապարակումները հերքելու գործին, մանավանդ այն մասով, որ ինքն է նախարարությունը կառավարում և փորում է նախարար Վահե Ղազարյանի ոտքի տակ, սակայն փաստերը նրա օգտին չեն խոսում․ մեր աղբյուրները պնդում են, որ ՆԳ փոխնախարարն է որոշում գրեթե բոլոր հարցերը՝ սկսած կադրային քաղաքականությունից։ Ինչպես հայտնի է, երկու շաբաթ առաջ՝ նոյեմբերի 24-ին, Վահե Ղազարյանի հրամանով Նարեկ Վահագնի Սարգսյանը նշանակվել է ՆԳՆ մամուլի քարտուղար: Նա վարում է նաև «02» ոստիկանական հաղորդաշարը։ Նարեկ Սարգսյանն Արփինե Սարգսյանի կուրսեցին է և ոչ միայն, նրանք մտերիմ են, և նորանշանակ խոսնակը կոչված է տիկին Սարգսյանի բոլոր քմահաճությունները կատարելուն: Իսկ Արփինե Սարգսյանը, պարզվում է, բավականին քմահաճ է իր տեսքի, լուսանկարների ռակուրսի և ֆոնի ընտրության ու շատ այլ հարցերում: Ի դեպ, հունվարի 25-ից ոստիկանության հասարակայնության և լրատվության կապերի վարչությունը լուծարվում է, քանի որ ՆԳՆ կառուցվածքով նման վարչություն նախատեսված չէ՝ փոխարենը ստեղծվում է Հանրային հաշվետվողականության և իրազեկման վարչություն, որն ի պաշտոնե ղեկավարելու է ՆԳՆ խոսնակը»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
