Գողացել են ոստիկանության բաժնում կայանված պարեկային ծառայության ավտոմեքենաների համարանիշերը
![]() 289 Կիրակի, 17 դեկտեմբերի, 2023 թ., 22:06 Գողացել են ոստիկանության բաժնում կայանված պարեկային ծառայության ավտոմեքենաների համարանիշերը, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Պարզվել է, որ տարածքը ոստիկանության Կոտայքի բաժնի հսկողության տակ է, և այնտեղ կայանված 14 պարեկային ծառայության ավտոմեքենաներից 7-ի վրայից հանել են 1-ական , իսկ 1-ից՝ զույգ համարանիշները։ Կարճ ժամանակում ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ հանցանքը կատարել է Երևանի բնակիչ 35-ամյա Էդուարդ Մարտիրոսյանը: Նրան դեկտեմբերի 9-ին՝ ժամը 03։00-ի սահմաներում ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները հայտնաբերել են Աբովյան քաղաքի Սևանի փողոցում գտնող «Օրիգինալ» սուպերմարկետի մոտ: Ավտոմեքենան տղամարդը վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, ինչից հետո նրա նկատմամբ կազմվել է ավտոմեքենան վարելու իրավունքից զրկման արձանագրություն, ապա նրա Opel-ը տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Որոշ ժամանակ անց Է․ Մարտիրոսյանը մոտեցել է պարեկների կողմից կայանված ծառայողական ավտոմեքենաներին և հանել համարանիշերը։ Մի քանիսը գցել է ավտոմեքենաների տակ, իսկ 4 հատը իր հետ տարել է։ Ժամերի ընթացքում ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները հայտնաբերել են նրան և պետական ունեցվածքի գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակության հիմքով դեկտեմբերի 9-ին տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին: Դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ։ Նրա մոտ հայտնաբերվել են նաև գողացված համարանիշերը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
