Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Իշխանությունն արդեն լուծել է իր խնդիրը». քաղաքագետ

«Իշխանությունն արդեն լուծել է իր խնդիրը». քաղաքագետ
222
Երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2023 թ., 15:30

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դեկտեմբերի 22-ին՝ ուրբաթ օրը, վերաքննիչ դատարանը քննելու է Նարեկ Մալյանի խափանման միջոցը փոխելու հարցը: Նարեկին նստացրել են լայվի համար. գործով ոչ տուժող կա, ոչ վկա կա, ոչ էլ ապացույց: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Նարեկից քաղաքական հոդվածով դասական քաղբանտարկյալ է կերտել, որի բանտում լինելը հիմա մի կողմից դարձել է անիմաստ, մյուս կողմից՝ ժամանակավրեպ:
Ամենայն հավանականությամբ վերաքննիչ դատարանով Մալյանը կհայտնվի ազատության մեջ, որովհետև պարզ տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունն արդեն իսկ լուծել է իր խնդիրը՝ Նարեկին կալանավորելու ճանապարհով փորձել վախեցնել մյուս այլախոհներին, և հիմա պետք է ազատ արձակի նրան:
Ըստ էության, քաղբանտարկյալ ունենալու անհրաժեշտություն իշխանությունն այս պահին չունի, ինչի ապացույցը կունենանք վերաքննիչ դատարանի կայացրած վճռով, եթե, իհարկե, քաղբանտարկյալներ ունենալու դեռևս անտեսանելի անհրաժեշտություն չկա»: