Մանրամասներ` կատաղած շան կողմից հարձակման ենթարկված կնոջ առողջական վիճակից

Շան հարձակման հետևանքով ինֆենկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն տեղափոխված երկտասարդ կնոջ առողջական վիճակում դրական դինամիկա չկա, այն շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր։ Այս մասին «Փաստնիֆոյի» հետ զրույցում հայտնել է Առողջապահության նախարարի մամլո խոսնակ Մարիամ Ծատրյանն՝ ընդգծելով, որ կինը շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։
Հարցին՝ հնարավո՞ր է պարզաբանել, թե իրականում ինչն է եղել կնոջ առողջական վիճակի վատթարացման պատճառը՝ նա նշել է, որ այդ մասին կարող են խոսել համաճարակաբանական փորձաքննության արդյունքները պատրաստ լինելուց հետո։
«Միայն համաճարակաբանական փորձաքննությունը կարող է ցույց տալ, թե ո՞րն է կնոջ առողջական վիճակի վատթարացման իրական պատճառը, սակայն այդ փորձաքննության համար ժամանակ է հարկավոր»,- հայտնել է Ծատրյանն ու ընդգծել, որ մեր երկիրն ապահովված է կատաղության դեմ համապատասխան պատվաստանյութով և բոլոր բժշկական կենտրոնները, ովքեր հայտ են ներկայացնում՝ համապատասխան չափաբաժնով ստանում են այն։
Հիշեցնենք, որ տուժած կինը Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքից է, 4 երեխաների մայր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
38817.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
66714.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69913.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
78412.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
88410.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
107507.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106907.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
102207.09.2026, 09:24