«Տավուշի բուժհիմնարկները նորոգման կարիք ունեն, մինչդեռ բյուջեի փողերով պարգևավճարներ են բաժանում»․ Ոսկան Սարգսյան
![]() 1934 Կիրակի, 24 դեկտեմբերի, 2023 թ., 12:18 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ ուղարկել, թե մարզպետարանի ենթակայության ներքո գործող ո՞ր բուժհիմնարկների շենքերը հիմնանորոգման և վերանորոգման կարիք ունեն։ Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության 21 բուժհիմնարկներից (ինչպես նաև նրանց կազմում գործող 39 բուժակամանկաբարձական կետերից) վերանորոգման, հիմնանորոգման և նորի կառուցման կարիք ունեն հետևյալ բուժհիմնարկները և նրանց կազմում գործող բուժակա-մանկաբարձական կետերը. 1) Հաղարծինի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Ներքին Գոշի ԲՄԿ - նորի կառուցման կամ նոր վագոն-տնակի կարիք։ 2) Գետահովիտի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի – նոր շենքի կառուցման կարիք։ 3) Իջևանի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Լուսաձորի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։ 4) Այգեհովիտի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Կայանավանի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։ 5) Խաշթառակի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Լուսահովիտի ԲՄԿ- հիմնանորոգման կարիք։ 6) Սևքարի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Աճարկուտի և Սարիգյուղի ԲՄԿ-ներ - հիմնանորոգման կարիք։ 7) Նավուրի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի Իծաքարի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։ 8) Նոյեմբերյանի ԲԿ ՓԲԸ-ի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների շենքը կառուցում և Ջուջևանի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։ 9) Այրումի ԳԲԱ ՊՈԱԿ - նոր շենքի կառուցման կարիք։ 10) Ոսկեվանի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Ոսկեպարի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք: 11) Կողբի ԳԲԱ ՀՈԱԿ - նոր շենքի կառուցման կարիք։ 12) Բագրատաշենի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Դեբեդավանի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։ 13) Զորականի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Հաղթանակի ԲՄԿ - հիմնանորոգման կարիք։ Գետահովիտի ԱԱՊԿ ՊՈԱԿ-ի, Այրումի ԳԲԱ ՊՈԱԿ-ի նոր շենքերի կառուցման նպատակով համայնքների կողմից կատարվել է հողհատկացում և իրականացվում են նախագծային-նախահաշիվային աշխատանքներ (պետ բյուջե): Նոյեմբերյանի ԲԿ-ի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների շենքի կառուցումն ավարտական փուլում է («Հայաստան» համահայկական հիմնադրամ), Կոթիի ԳԲԱ ՊՈԱԿ-ի Բարեկամավանի ԲՄԿ-ի տեղափոխման նպատակով Կարմիր խաչի կողմից իրականացվում է նախկին գյուղապետարանի շենքի հիմնանորոգում: ՀՕՖ-ի կողմից իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանների բուժհիմնարկների վերանորոգման կամ հիմնանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով (2023-2024թթ): Միաժամանակ տեղեկացնում եմ, որ առողջապահական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից միայն բուժսպասարկման, լաբորատոր-գործիքային և դեղորայքային ապահովման համար: Կառուցման, հիմնանորոգման կամ վերանորոգման որոշումները կայացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մարզպետարանի կողմից մշտական քայլեր են ձեռնարկվում մարզի որոշ բուժհիմնարկներ այդ ցանկում ընգրկելու համար, ինչպես նաև հասարակական և բարեգործական կազմակերպությունների միջոցներով առողջապահության ոլորտի կազմակերպությունների շենքային վիճակը բարելավելու ուղղությամբ» : Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Սկանդալային ձայնագրություններով հայտնի Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը կա՛մ անտեղյակ է, կա՛մ ստում է (լուսանկար, տեսանյութ)
542Երեկ, 11:30
«Աշունը առողջության ամրապնդման ու հոգեբանական կայունության եղանակ է»․ Արմեն Մուրադյան
29227.10.2025, 17:42
«Ինսուլտով հիվանդ թոշակառուն ամեն ամիս դեղերի ու բուժման վրա ծախսում է մոտ 70 հազար դրամ»․ Հրայր Կամենդատյան
53325.10.2025, 13:30
«70 տարեկանը կարող է ուզենա սուրոգատ մոր միջոցով երեխա ունենալ, բայց երեխայի շահը պիտի հաշվի առնենք»․ Հռիփսիմե Հունանյան (տեսանյութ)
71322.10.2025, 13:42
«Քաղաքացին շարունակում է խմել այն ջուրը, որի որակը ոչ ոք չի երաշխավորում»․ Անուշ Պողոսյան
49916.10.2025, 15:36
«Քաջալերենք կանանց, որ հաճախ հետազոտվեն»․ Նիկոլ Փաշինյան
57816.10.2025, 11:42
«Ինչո՞ւ են հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող պացիենտները զրկված ստացիոնար բուժում ստանալու հնարավորությունից». Անուշ Պողոսյան
36916.10.2025, 00:00
Բելգիայի թագուհին այցելել է Ավան հոգեկան առողջության կենտրոն
43215.10.2025, 20:18
