Շակիրայի ծննդավայրում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը

Երգչուհի Շակիրայի ծննդավայրում՝ Կոլումբիայի Բարանկիլա քաղաքում, նրա պատվին քանդակ են կանգնեցրել։

Երգը, որը Շակիրան կատարել է ռեփեր Ուայկլեֆ Ջինի հետ, թողարկվել է 2006 թվականին և անմիջապես զբաղեցրել աշխարհի լավագույն հորիզոնականները։ Հրապարակումից հետո 14 տարվա ընթացքում «Hips Don't Lie» տեսահոլովակը YouTube-ում դիտվել է ավելի քան 1,3 միլիարդ անգամ: Մի քանի տարի առաջ տեսահոլովակը վերաթվայնացվել և վերբեռնվել է 4K ձևաչափով։
«Ազդրեր, որոնք չեն ստում, յուրահատուկ տաղանդ և ձայն, որը հուզում է զանգվածներին»,- ասվում է քանդակի տակ գտնվող հուշատախտակի վրա։ Արձանի բացմանը ներկա են եղել Շակիրայի ծնողներ Ուիլյամ Մեբարակը և Նիդյա Ռիփոլը, ինչպես նաև Բարանկիլայի քաղաքապետը։
«Շնորհակալ եմ քանդակագործ Յինո Մարկեսին և շրջանային արվեստի դպրոցի սաներին, իմ հայրենակիցներին՝ վիթխարի գեղարվեստական տաղանդի այս դրսևորման համար»,- գրել է Շակիրան X սոցիալական ցանցում։

«Միսս Տիեզերք-2026» մրցույթում հաղթել է Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը (տեսանյութ)
67925.11.2026, 12:49
Իսպանիայի Ազգային դատարանը համաձայնել է քննել Խուլիո Իգլեսիասի դեմ հայցը
168318.11.2026, 17:48
Էնն Հեթեուեյը երրորդ անգամ մայր է դարձել
254118.11.2026, 17:18
«Էրդողանի բանանը դրեց ծոցագրպանը, ջան, բանան ջան»․ հումորային տեսահոլովակ (տեսանյութ)
91117.11.2026, 14:36
«Իմ հաղթանակը դեռ առջևում է»․ Մգեր Արմենիա (տեսանյութ)
91516.11.2026, 09:42
Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
817928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
200224.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
204323.10.2026, 11:24