«Եթե Բաքուն գործեր խոհեմ, կհասկանար, որ ավելի լավ է հայերին պահել Արցախում». Կիվիրյան
![]() 221 Ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2023 թ., 23:00 «Բաքուն համարում է, որ այս էջը փակված է: 1 տոկոս հավանականությամբ ինչ որ բանակցություններ վարվում են, բայց այդկերպ Բաքուն պարզապես ձգում է ժամանակ: Իրենք համարում են, որ ինչքան ժամանակն անցնի, այնքան արցախցիների՝ վերադառնալու ցանկությունը կմարի: Մի քանի տարի հետո, երբ որ Բաքուն անգամ թույլ էլ տա նրանց վերադառնալ, մարդիկ հարյուր անգամ քցել-բռնելու են՝ արդյո՞ք արժի վերադառնալ Բաքվի տիրապետության տակ թե ոչ: Բաքուն սա շատ լավ հաշվարկել է»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Որպեսզի հայությունն Ադրբեջանի վերադարձ պարտադրի, պետք է ռեանիմացնի զինյալ պայքարը այս կամ այն տեսքով: Եթե ինչ-որ բան ուզում ես ստանալ, կամ պետք է ինչ-որ բան տաս, կամ պարտադրես: Այս պահին արցախահայությունը Բաքվին տալու ոչինչ չունի: Մինչև սեպտեմբերի 19-ը ուներ ինչ-որ բան տալու: Չարեցին, հասցրին սեպտեմբերի 19-ին: Հիմա ի՞նչ ունի արցախահայությունը Բաքվին առաջարկելու՝ ոչինչ»,- նշում է վերլուծաբանը: Ըստ Կիվիրյանի, այնուամենայնիվ, եթե Բաքուն գործեր խոհեմ, կհասկանար, որ ավելի լավ է հայերին պահել Արցախում, որ հետո ոչ ոք չփորձի նրանց օգտագործել: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
