Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել. հայտարարություն
![]() 347 Շաբաթ, 30 դեկտեմբերի, 2023 թ., 17:54 Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել ոչ Արցախի որևէ պաշտոնատար անձի և ոչ էլ Արցախի ազգային ժողովի կամ որևէ այլ մարմնի կողմից, այս մասին հայտարարություն է տարածել «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը՝ ներկայացնելով դա հիմնավորող իրենց փաստարկները։ «Արցախի Հանրապետությունը ստեղծվել է 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած անկախության մասին համահանրապետական հանրաքվեի միջոցով (ընտրելու իրավունք ունեցող 132.328 հոգուց քվեարկությանը մասնակցել է 108.736-ը (82,2 %), անկախությանը «կողմ» է քվեարկել 108.615 (քվեարկողների 99,89 %-ը), «դեմ»՝ 24 (0,02 %) հոգի, 96 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել): Նույնիսկ Ադրբեջանական Հանրապետությունը հանրաքվեի միջոցով չի անկախացել ԽՍՀՄ-ից, այլ իրենց օրենսդիր մարմնի որոշմամբ: Արցախի Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Ավելին, Արցախի նախագահի 2023թ. սեպտեմբերի 28-ի «հրամանագիրը» ոչ միայն պաշտոնապես, այլ նաև ընդհանրապես չի հրապարակվել: Հետևաբար իրավական ակտերի հետ կապված օրենքի կարգավորումների համաձայն այդ «հրամանագիրը» ձևական առումով էլ ուժի մեջ չի մտել (նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից), իսկ հրապարակվելու դեպքում էլ չի կարող իրավաբանական ուժ ունենալ: Նույն տրամաբանությամբ Ալիևը չի կարող իր հրամանագրով լուծարել Ադրբեջանի Հանրապետությունը»,- նշված է հայտարարությունում: «Մեր համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ճնշում են գործադրում Արցախի իշխանությունների նկատմամբ պատճառ բերելով, որ Արցախի գոյության ուղղությամբ քայլեր ձեռնարկելու դեպքում նոր պատերազմ կլինի, կամ գերիները չեն վերադարձվի: Նշված կամ դրա նման այլ պատճառաբանությունները չունեն որևէ հիմք, քանի որ Ադրբեջանը չի հրաժարվել իր ծավալապաշտական ցանկություններից, շարունակում է հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով, ուստի պատերազմի հավանականությունն առավել քան իրատեսական է: Հանրաքվեով ստեղծված Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել ոչ մի պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից»,- նշված է կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
