«Իմ երկարատև բանտարկությունից 2 բանում շնորհակալ եմ Նիկոլին». Արմեն Աշոտյան
![]() 269 Շաբաթ, 30 դեկտեմբերի, 2023 թ., 20:53 Տևական ժամանակ կալանավայրում գտնվող ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է քաղաքացիների հարցերին, գրում է «Առավոտ»-ը։ Նաիրա Գալաջյան․ «Խնդրում եմ, անկեղծ պատասխանեք․ հնարավո՞ր է՝ դուք բանտից այս ֆորմատով մեզ կոչ անեք միասնական պայքարի և ուղղորդեք մեզ»: Արմեն Աշոտյան․ «Անկեղծ պատասխանեմ․ իմ երկարատև բանտարկությունից երկու բանում շնորհակալ եմ Նիկոլին։ Առաջինը՝ լյարդս է, որ ալկոհոլի բացակայությամբ փոքրացել է և առողջացել, երկրորդը՝ վարկանիշս է, որ ակնհայտ և անարդար սարքած գործով մեծացել է։ Իսկ հիմա խնդրում եմ՝ դուք անկեղծ պատասխանեք․ հասարակությունը պատրա՞ստ է ոտքի կանգնել և իմ կոչի՝ որպես կայծի կարի՞քն ունի միայն։ Կարծում եմ, կհամաձայնեք՝ դեռ ոչ։ Հենց որ բանը հասնի կոչին, վստահեցնում եմ ձեզ, այն և պայքարի մյուս միջոցները չեն ուշանա։ Իսկ ձեր վստահության և հավատի համար, անշուշտ, շատ շնորհակալ եմ»։ Արմենակ Սաղաթելյան․ «Էս դավաճաններն իրենց հանցագործություններով և հայրենիքի վաճառքով մեզ թևաթափ են արել։ Իսկ այն մարդիկ, որոնք կրթություն չունեն, նրանց ստերին են տրվում։ Ո՞նց պայքարենք էդ ամենի դեմ»։ Արմեն Աշոտյան․ «Ձեր հարցի մասնակի պատասխանը հնչեցրել եմ երրորդ հարցի պատասխանում։ Կասկած չկա, որ համառորեն պետք է բացել մարդկանց աչքերը, սրտերը, հոգիները, չզլանալ, չհուսահատվել, չխուսափել։ Սա կարևոր լուսավորչական աշխատանք է։ Բայց կարծել, թե իշխանափոխության համար անհրաժեշտ է բացել ՀՀ քաղաքացիների վեց միլիոն աչքեր, ճիշտ չէ։ 100-120 հազար վճռական մարդկանց աջակցության դեպքում, նրանց միասնական և հավաքական գործունեության դեպքում իշխանափոխությունը Հայաստանում մի քանի շաբաթվա հարց է։ Իհարկե, հստակ ծրագրային ապահովման եւ մոբիլիզացնող առաջնորդության պարագայում»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
