Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սոլեյմանին նաև հայերիս լավ բարեկամն է եղել». Տիգրան Աբրահամյան

«Սոլեյմանին նաև հայերիս լավ բարեկամն է եղել». Տիգրան Աբրահամյան
258
Ուրբաթ, 05 հունվարի, 2024 թ., 02:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրանցի հայտնի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանի հիշատակի օրը, նրա իսկ գերեզմանի մոտ ահաբեկչություն իրականացնելը կրկնապատկում է այդ ոճրագործության ծանր հետևանքները:
Սոլեյմանին, բացի իր երկրի մարտիկը լինելուց, նաև հայերիս լավ բարեկամն է եղել:
Մեր բարեկամ Իրանի դեմ պարբերաբար իրականացվող ահաբեկչություններն անթույլատրելի եմ համարում և սա մեր տարածաշրջանին լարվածություն հաղորդելու ևս մեկ գործոն է:
Ցավակցություններս Իրանի ժողովրդին»: