ՀՌԱՀ-ի նախագահն ընդունել է ռուսական պատվիրակությանը
![]() 227 Շաբաթ, 06 հունվարի, 2024 թ., 23:54 Հունվարի 5-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային գործակալության գործադիր տնօրեն, Радио Sputnik ընկերության գլխավոր խմբագիր, ՌԴ Նախագահին կից «Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի» անդամ Կիրիլ Վիշինսկուն և Радио Sputnik-ի գլխավոր խմբագրի տեղակալ Անդրեյ Բլագոդարենկոյին, վերջիններիս խնդրանքով, գրում է «Ազատություն»-ը: Հանդիպման առիթ էր հանձնաժողովի որոշումը՝ 30 օրով կասեցնելու «ՏՈՍՊԱ» ռադիոընկերության լիցենզիայի գործողությունը: Հակոբյանն ընդգծել է, որ այդ որոշումը փաստարկված է և իրավական առումով անխոցելի՝ շեշտելով անթույլատրելիությունը ՀՀ տարածքում սփռելու «Пятница с Тиграном Кеосаяном» հաղորդաշարը, որը լի էր հերյուրանքներով, բամբասանքներով, զրպարտություններով, Հայաստանի Հանրապետության հանդեպ վիրավորանքներով, կեղծ ու չճշտված տեղեկատվությամբ: Նա ընդգծել է, որ ՀՀ կարգավորող մարմնի կայացրած որոշման վերաբերյալ ռուսական կողմի արձագանքները զարմանք են առաջացնում և չեն համապատասխանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ոգուն: ՀՌՀ նախագահը ռուսաստանցի գործընկերներին փոխանցել է Հանձնաժողովի տեսակետը, որ «ՏՈՍՊԱ»-ի լիցենզիայի գործողության վերականգնման համար դեռևս նախադրյալներ չկան, քանի որ, ո՛չ «ՏՈՍՊԱ»-ն, ո՛չ «Радио Sputnik»-ը «Пятница с Тиграном Кеосаяном» հաղորդաշարի բովանդակության վերաբերյալ պաշտոնական տեսակետ չեն արտահայտել: Վիշինսկին կարևորել է, որ կարգավորող մարմնի կողմից վարչական վարույթ հարուցելուց անմիջապես հետո տվյալ հաղորդաշարը հեռացվել է ռադիոընկերության եթերացանկից, և հետագայում «Sputnik Армения»-ն խմբագրական քաղաքականությունը մշակելու և իրականացնելու է՝ հիմքում ունենալով ՀՀ օրենսդրությունը և ինքնիշխան պետությունների դաշնակցային, փոխհարգալից համագործակացությունը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
