Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սուրբ Ծնունդ էր, որոշել էի գոնե այդ օրը լռել»․ Բաբկեն Պիպոյան

«Սուրբ Ծնունդ էր, որոշել էի գոնե այդ օրը լռել»․ Բաբկեն Պիպոյան
279
Կիրակի, 07 հունվարի, 2024 թ., 12:48

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սուրբ Ծնունդ էր, որոշել էի գոնե այդ օրը լռել, բայց հիմա ասեմ:
Բռնակ-կախիչ-ապակի կամ երևացող այլ դետալի թերություն կարող են նկատել բոլորը:
Ավելին, ոչ միայն կարող են նկատել, այլ շատ արագ շտկել տալ: Շատ ավելի բարդ կլինի նկատել ու վերացնել հիմքերի ու հիմնասյուների թերությունները, որոնք արդեն հողով ծածկված, սվաղի կամ գաջի տակ են:
Մինչդեռ հենց հիմքն ու հիմնասյուներն են շենքի կյանքի տևողության համար առանցքային: Ու շատ ավելի առանցքային է այն կրթությունը, որը տալու է դպրոցն ու հնարավորություն տալու տարբերել ու տարբերակել առաջնահերթութունները:
Այ, հենց այսպես էլ կառուցվում են Երկիրն ու Պետությունը: Դուշը, կախիչն ու բռնակը դառնում են առաջնային, իսկ հիմքն ու հիմնասյուները մղվում երկրորդ պլան:
Դուշը տեսաք, մեկ-մեկ էլ մտածեք, թե ինչեր չտեսաք…»։

Աղբյուրը`   Բաբկեն Պիպոյան