Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Կամուրջներն ապահովել ցանցերով, արգելել ինքնասպանության լուսաբանումը». Լևոն Սարդարյան

«Կամուրջներն ապահովել ցանցերով, արգելել ինքնասպանության լուսաբանումը». Լևոն Սարդարյան
242
Կիրակի, 07 հունվարի, 2024 թ., 22:18

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության նախկին պետ Լևոն Սարդարյանը գրել է. «Վերջին տասն օրվա ընթացքում որերորդ դեպքն է, երբ խոսք է դնում Կիևյան կամ Դավթաշենի կամրջից ինչ-որ մեկի նետվելու փորձի կամ դրա սպառնալիքի մասին։ Ու հիմա կրկնեմ էն առաջարկները, որ արել եմ առնվազն տասը տարի առաջ։ Առաջարկ. կամուրջներն ապահովել ցանցերով (ներքևի հատվածում)՝ այդպիսով կամուրջից նետվելը դարձնելով անիմաստ։ Սա շատ կարևոր է նրա համար, քանի որ «մոդայիկ» տեղերից նետվելը վերածվում է թրենդի։ Երկրորդ՝ օրենքի ուժով արգելել ինքնասպանության դեպքերի կամ դրանց փորձերի լուսաբանումը։ Ընդ որում՝ քրեական պատասխանատվության հոդվածով»։