«Անձնագրային բաժանմունքի 8 պատուհաններից միայն մեկն է սպասարկում». Վահե Սարուխանյան
![]() 215 Երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ., 11:06 Լրագրող Վահե Սարուխանյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրելով հետևյալը. «Սա Մաշտոցի անձնագրային բաժանմունքն է, բոլորը Արցախից բռնագաղթած անձինք են ու տարբեր փաստաթղթային հարցերով սպասում են ընդամենը մեկ պատուհանի մոտ։ Բաժանմունքի 8 պատուհաններից միայն մեկն է սպասարկում էս մարդկանց (մի քանի օր առաջ երկու պատուհան էր սպասարկում, հիմա ասում են մեկը դիմումներ ընդունելու համար է, մյուսը՝ փաստաթղթեր հանձնելու), մյուս պատուհանները «ՀՀ քաղաքացիների» համար են։ Մարդ կա, որ առավոտվա 8-ից հերթի մեջ է։ Սպասարկող աշխատակիցն ասում է՝ x քանակի դիմում եմ ընդունում, մյուսները գան այլ օր, մարդիկ կան, որ էլ չեն դիմանում, դուրս են գալիս հերթից։ Հղի կանայք կան հերթում, ծեր մարդիկ, բայց արտահերթ ոչ մեկի չեն սպասարկում, նյարդային վիճակ է առավոտ ծեգից։ Եթե նախորդ տարի անձնագրայինները արցախցիների համար աշխատում էին նաև շաբաթ օրերին, էս տարի էլ չեն աշխատում։ Ընդամենը մեկ պատուհանով էսքան մարդու «սպասարկելը» տրամաբանական բացատրություն չունի։ Թե՛ էս մարդիկ են մեղք, թե՛ միակ սպասարկողը (մի քանի օր առաջ էս կինն ասում էր՝ իրիկունվա 10-ին եմ տուն մտնում) Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն»: Աղբյուրը` Վահե Սարուխանյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
