«Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի հետևանքով առաջացած 342.000 մահվան դեպքերի մոտ 90%-ը արձանագրվել է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
ՀՀ-ում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի պարանոցի քաղցկեղը գտնվում է երկրորդ տեղում՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո:
2017թ-ին հանրապետությունում արձանագրվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 262 առաջնային դեպք (ըստ 100.000 բնակչի ցուցանիշը կազմել է 16.6), որոնցից 146-ը (56%) 3-րդ և 4-րդ փուլերում:
Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ (ըստ տեղակայման) վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով:
2017թ.-ին ՀՀ-ում գրանցվել է քաղցկեղի առաջնային 8389 դեպք: Ընդհանուր քաղցկեղով հաշվառված առաջնային հիվանդների թվից 52% կազմել են կանայք, 48%-ը՝ տղամարդիկ: Կանանց ռեպրոդուկտիվ օրգանների քաղցկեղով հիվանդների թիվը կազմել է 1834 դեպք:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ-ում գրանցվել է մարդու պապիլոմավիրուսային վարակի 30 դեպք, որից 22-ը՝ կանանց, 8-ը՝ տղամարդկանց մոտ, իսկ 30 դեպքից 10-ը գրանցվել է մինչև 18 տարեկանների մոտ:
Մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ) սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է, որը կարող է ախտահարել մաշկը, սեռական օրգանները, անալ հատվածը, կոկորդը և այլն: Գրեթե բոլոր ակտիվ սեռական կյանքով ապրող մարդիկ իրենց կյանքի ինչ-որ պահի վարակվում են՝ սովորաբար առանց ախտանիշների: Շատ դեպքերում իմունային համակարգը հեռացնում է ՄՊՎ-ն օրգանիզմից: Մշտական բարձր ռիսկային ՄՊՎ-ն կարող է հանգեցնել անոմալ բջիջների զարգացման, որոնք հետագայում վերածվում են քաղցկեղի:
Հանրային իրազեկվածության բարձրացումը, տեղեկատվության և ծառայությունների հասանելիությունը կարևոր են ողջ կյանքի ընթացքում կանխարգելման և վերահսկման համար:
9-14 տարեկան հասակում պատվաստումը ՄՊՎ վարակի, արգանդի պարանոցի քաղցկեղի և ՄՊՎ-ի հետ կապված այլ քաղցկեղների կանխարգելման շատ արդյունավետ միջոց է:
30 տարեկանից բարձր տարիքում կատարված սկրինինգ հետազոտությունը բացահայտում է արգանդի պարանոցի հիվանդությունը, որը բուժման ընթացքում կանխում է նաև արգանդի պարանոցի քաղցկեղը:
Ցանկացած տարիքում, ախտանիշների կամ խնդիրների առկայության դեպքում, վաղ հայտնաբերումը, որին հաջորդում է արագ, որակյալ բուժումը, կարող է բուժել արգանդի պարանոցի քաղցկեղը:
Ամբողջ աշխարհում հասանելի է ՄՊՎ վարակի դեմ 3 պատվաստանյութ: Դրանք բոլորը պաշտպանում են բարձր ռիսկային ՄՊՎ 16 և 18 տեսակներից, որոնք առաջացնում են արգանդի պարանոցի քաղցկեղի մեծ մասը: Ապացուցված է, որ պատվաստանյութերը անվտանգ և արդյունավետ են ՄՊՎ վարակի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման գործում:
Կանայք պետք է հետազոտվեն արգանդի պարանոցի քաղցկեղի համար յուրաքանչյուր 5-10 տարին մեկ ՝ սկսած 30 տարեկանից:
ՄԻԱՎ-ով ապրող կանայք պետք է հետազոտվեն յուրաքանչյուր 3 տարին մեկ՝ սկսած 25 տարեկանից:
Բոլոր երկրները պարտավորվել են վերացնել արգանդի պարանոցի քաղցկեղը որպես հանրային առողջության խնդիր: ԱՀԿ-ի գլոբալ ռազմավարությունը արգանդի պարանոցի քաղցկեղի վերացումը սահմանում է որպես տարեկան նոր դեպքերի կրճատում՝ մինչև 4 կամ ավելի քիչ՝ 100.000 կանանց հաշվով, և սահմանում է երեք նպատակ, որոնք պետք է իրականացվեն մինչև 2030 թվականը՝ բոլոր երկրներին առաջիկա տասնամյակների ընթացքում վերացման ուղու վրա դնելու համար:
1. 15 տարեկանում աղջիկների 90%-ը պետք է պատվաստված լինի
2. Կանանց 70%-ը սկրինինգային հետազոտություն պետք է անցնի բարձրորակ թեստով 35 և 45 տարեկանում
3. Արգանդի պարանոցի հիվանդություն ունեցող կանանց 90%-ը պետք է բուժում ստանա:
Արգանդի պարանոցի քաղցկեղը կարող է բուժվել, եթե ախտորոշումը կատարվի և բուժումը սկսվի հիվանդության վաղ փուլում: Ախտանիշները ճանաչելը և ցանկացած գանգատ ունենալու դեպքում բժշկական խորհրդատվության դիմելը կարևոր քայլերից են:
Սիրելի՛ կանայք, եղե՛ք իրազեկված, կատարեք սկրինինգային հետազոտություններ, պատվաստվեք և հետևեք ձեր առողջությանը»:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
43016.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
74013.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
88411.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
93609.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
91809.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
110706.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
115505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
264404.11.2026, 23:31