Հակաբիոտիկների օգտագործումը ցուցված չէ վիրուսային վարակների դեպքում

Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով, ներառյալ՝ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 6 տարեկանից փոքր երեխաներն ամեն տարի ունենում են սուր շնչառական վարակի 6-8 էպիզոդ, ախտանշանները տևում են միջինը 14 օր:
«Հիվանդներն առավել վարակիչ են առաջին 2-4-րդ օրերին: Վիրուսները կարող են մնալ ձեռքերին՝ դառնալով վարակի աղբյուր առնվազն մոտակա 2 ժամվա ընթացքում, որոշ վիրուսներ մակերեսների վրա կենսունակությունը պահում են առնվազն 1 օր: Այս մասնիկները վարակիչ են նաև օդում՝ արտազատվելով հազի, փռշտոցի, շնչառության ժամանակ:
Սենյակի խոնավացումը կարող է բարելավել դժվարացած շնչառությունը:
Հեղուկների բավարար քանակությունը օգնում է կանխարգելել ջրազրկումը:
Հակաբիոտիկների օգտագործումը ցուցված չէ վիրուսային վարակների դեպքում, քանի որ վերջիններս անարդյունավետ են: Սակայն հակաբիոտիկները կարող են նշանակվել բարդությունների զարգացման դեպքում՝ բժշկի կողմից երեխայի զննումից հետո:
Խորհուրդ չի տրվում օգտագործել հակահիստամինային, հակահազային, խորխաբեր դեղեր երեխաների շրջանում։
Վիտամին Ց-ի, Էխինացեայի, ցինկի օգտագործումը չունի ապացուցված արդյունավետություն սուր շնչառական վարակների կանխարգելման և բուժման հարցերում:
Ձեռքերի լվացումը, մակերեսների խոնավ սրբումը և սենյակի օդափոխումն ունեն արդյունավետ կանխարգելիչ նշանակություն»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
38517.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
66514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69713.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
78212.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
88210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
107307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
102007.09.2026, 09:24