Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը պահպանվում է. Լուիս Բոնոն Երևանից Բաքու չի մեկնել
![]() 224 Հինգշաբթի, 11 հունվարի, 2024 թ., 17:54 Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը պահպանվում է. ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն Երևանից Բաքու չի մեկնել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Օրեր առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտն աշխարհում կրոնական ազատությունների մասին հատուկ զեկույցում Ադրբեջանը ներառել է «հսկողության տակ գտնվող երկրների» ցուցակում: Պաշտոնական Բաքուն այդ քայլը որակել է որպես «Ադրբեջանի նկատմամբ կողմնակալության հերթական դրսևորում»: Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով Լուիս Բոնոն չի մեկնել Բաքու: Դատելով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած տեղեկությունից՝ Բոնոն Երևան այցի ժամանակ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ և քննարկել հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնման, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը: Ադրբեջանական կողմը որոշակի կասկածներ ունի վաշինգթոնյան ձևաչափի վերաբերյալ՝ կապված 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման հետ: Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը ԱՄՆ Քոնգրեսի լսումների ժամանակ մի շարք հակաադրբեջանական հայտարարություններ է արել: Ավելի ուշ ամերիկյան կողմը, փորձելով մեղմել առաջացած լարվածությունը, Բաքու է ուղարկել նույն Օ'Բրայենին, որը բացատրել է Պետդեպարտամենտի դիրքորոշումը: Սակայն, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանվում է»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
