Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Բաքվի բռնապետը շատ պարզ հայտարարեց պատերազմի մասին». Կ. Պողոսյան

«Բաքվի բռնապետը շատ պարզ հայտարարեց պատերազմի մասին». Կ. Պողոսյան
229
Հինգշաբթի, 11 հունվարի, 2024 թ., 16:54

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Բաքվի բռնապետը շատ պարզ հայտարարեց առաջիկայում նոր լայնածավալ պատերազմի և ՀՀ կործանման իր անհագուրդ ծրագրերի մասին...
Ուզում եմ գնահատել, թե ավելի վտանգավոր թշնամի է ալիեվը, ով գիշեր-ցերեկ սպառնում է Հայաստանի անվտանգությանը, անդադար զինվում, նոր ստորաբաժանումներ ստեղծում, այդ թվում քաղաքային մարտեր վարելու համար, թե Հայաստանի կառավարիչը, ով շարունակում է թուլացնել և բթացնել ՀՀ քաղաքացիների զգոնությունը, բաց պահել և չկահավորել սահմանները, քայքայել Հայոց բանակը և վերջնականապես զրկել Հայաստանին պաշտպանունակությունից։
Հ.Գ. Ադրբեջանին քաղաքային մարտեր վարել իմացող ստորաբաժանումները անհրաժեշտ չեն Տավուշի կամ Վայոց ձորի քաղաքներ գրավելու համար, դրա անհրաժեշտությունը չունեն, դրանք կկիրառվեն միայն Երևանում, ի դեպ նրանք Երևանի համար այժմ ավելի հաճախ են օգտագործում Էրիվան տարբերակը, քան մինչև նիկոլը Ստեփանակերտի համար օգտագործվում էր Խանքենդի տարբերակը»:

Աղբյուրը`   Կարապետ Պողոսյան