«Ադրբեջանցի պատգամավորը խոստովանում է, որ Հայաստանը «միջանցք» տրամադրելու մասին թուղթ չի ստորագրել». Տ. Հայրապետյան
![]() 282 Ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ., 16:18 Ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Այս հարցազրույցում ադրբեջանցի պատգամավորը փաստացի խոստովանում է, որ Հայաստանը «միջանցք» տրամադրելու մասին թուղթ չի ստորագրել, հետո նշում, որ Ադրբեջանի պահանջը «տրամաբանական» է, քանի որ իրենք Ադրբեջանի մի հատվածից անցնում են մյուս հատված։ Լավ, իսկ այդ «տրամաբանությունը» փորձե՞լ են կիրառել Իրանի հանդեպ, չէ՞ որ Իրանով են հասնում Նախիջևան, իհարկե՝ ոչ։ Իրանի տարածքով անցնելիս շատ հստակ վերահսկողություն է սահմանված ու ադրբեջանցիները խելոք անցնում են բոլոր ստուգումներով։ Նման «տրամաբանությունը» իրենք փորձում են կիրառել միայն Հայաստանի նկատմամբ, ինչն իրականում դուրս է որևէ տրամաբանությունից, այլ ուղղակի պատրվակ է մեր տարածքը զավթելու ու նաև հետագայում մեր պետության դեմ ագրեսիվ գործողություններ կազմակերպելու համար»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
