«Թենիսի կորտերի թեմայի շուրջ ճանճերի նման հավաքվածները որևէ դիվիդենտ չեն շահելու». Ավինյան
![]() 177 Երկուշաբթի, 15 հունվարի, 2024 թ., 10:24 Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածին վերաբերող ներդրումային ծրագրի մասին. «Տարբեր քննարկումներ եղան ու ինձ էլ դիմեցին տարբեր մարդիկ, թենիսի սիրահարներ, մարդիկ, ովքեր ամեն օր էնտեղ պարապում են: Ծրագիրը, որ ներկայացվել է, թենիսի ակումբի քանդման ծրագիր չի: Օղակաձև այգին Երևանի փոքր կենտրոնի միակ երևելի կանաչ տարածքն է, հետևապես փուլային վերականգնումը, որպես կանաչ հանրային տարածք, առաջնահերթություն է: Ինչ վերաբերում է բուն ծրագրին, այն վերաբերում է տարատեսակ ռեստորաններին, սրճարաններին, որոնք վերանալու են՝ այդ հատվածը դարձնելով հանրային: Թենիսի կորտերի մասին կարող եմ ասել՝ ինքս 1996-2002թթ. «Արարատ» ակումբում պարապել են, դա իմ ամենասիրելի վայրերից է, բայց հարցը ոչ միայն մեր անձնական նախասիրությունների մասին է, այլ՝ հանրային շահի: Թենիսի ակումբը պետք է վերակառուցվի, բայց ակումբի համար տեղակայված դիրքն այդքան էլ պրինցիպիալ կարևոր չի, իսկ փոքր կենտրոնում, հաշվի առնելով, որ Օղակաձև այգուց ու մի քանի փոքր այգիներից բացի, կանաչ տարածքի այլ հնարավորություններ չկան, էստեղ պարզ են լուծումները: «Արարատ» ակումբն անպայմանորեն կվերակառուցվի այլ տարածքում. այն կշարունակի գործել և հասանելի կլինի թենիսի սիրահարների համար... Իսկ նրանք, ովքեր, այսպես ասած, ճանճերի նման հավաքվել էին էս թեմայի շուրջ՝ քաղաքական փոքրիկ դիվիդենտներ շահելու համար, ցավով պետք է նշեմ, որ չի ստացվելու»,- ասել է քաղաքապետը: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
