Մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով

Առողջապահական էլեկտրոնային համակարգում առաջիկայում սպասվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն՝ ընդգծելով, որ նախարարության մեկնարկած նոր նախաձեռնության շնորհիվ առողջապահության առաջնային օղակում կիրականցվեն մի շարք բարեփոխումներ, որոնց մեջ մեծ դեր ունի հատկապես էլեկտրոնային առողջապահության զարգացումը:
«2024 թվականին առաջին քայլով ամբողջովին կանցնենք էլեկտրոնային դեղատոմսերի, որը փուլային տարբերակով ներդրվել է ամբողջ համակարգում: Մեր հաշմանդամության կարգ ունեցող կամ այլ սոցկարգավիճակ ունեցող բուժառուների համար դուրսգրվող դեղերն ամբողջովին դարձել են էլեկտրոնային:
Սա էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված այն քայլն է, որով մենք բացառում ենք մի քանի պատասխանատուների սենյակներով անցնելը՝ ստորագրություն կամ կնիք ստանալու նպատակով: Այս տարբերակով բուժառուին անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթուղթ: Համակարգի ներդրումը նաև հերթերից խուսափելու և ավելորդ ժամանակի կորուստ չունենալու միջոց է»,- ասել է փոխնախարարը:
Նախարարի տեղակալը նշել է՝ մարտի մեկից հակաբիոտիկների նշանակումը նույնպես լինելու է էլեկտրոնային դեղատոմսով: Դեղատները պետք է արդեն իսկ դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում: Փոփոխությունն այս դեպքում սահմանվելու է բոլոր բուժառուների համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
38517.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
66514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69713.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
78212.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
88210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
107307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
102007.09.2026, 09:24