Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Բաքվի իսլամատյաց վարչախումբը բռնազավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի «մայրաքաղաք»». Վարդան Ոսկանյան

«Բաքվի իսլամատյաց վարչախումբը բռնազավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի «մայրաքաղաք»». Վարդան Ոսկանյան
257
Կիրակի, 21 հունվարի, 2024 թ., 18:24

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի բարբարոսական վարչախումբը բռնազավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի 2024թ., իբր, «մայրաքաղաք»։
Եվ սա այն դեպքում, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբն իր բնույթով և էությամբ իսլամատյաց է։
Դրա վերջին ակնառու դրսևորումը շիայական հռչակավոր իմամ Հուսեյնի եղբայր և զինակից, շիաների կողմից սրբացված Աբուլֆազլ Աբբասի անվան՝ արհեստածին Ադրբեջանում կիրառության պետական արգելքն է, որն անհնարին եղել հաղթահարել նույնիսկ եվրոպական ատյանների միջոցով»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան