Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Բանտի վերևի հարկն ամբողջությամբ նախատեսված էր քաղբանտարկյալների համար». Նարեկ Մալյան

«Բանտի վերևի հարկն ամբողջությամբ նախատեսված էր քաղբանտարկյալների համար». Նարեկ Մալյան
226
Երեքշաբթի, 23 հունվարի, 2024 թ., 02:18

Հասարակական գործիչ, կալանավորված Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան հրապարակումը. «Ռեալտոն և «Հառաչանքը» Վենետիկի երկու ծածկով կամուրջներն են:
Սակայն, ի տարբերություն մշտապես բազմամարդ և հռչակավոր Ռեալտոյի՝ «Հառաչանքի» կամուրջը սիրո քաղաք Վենետիկի ամենատխուր կամուրջն է: «Հառաչանքի» կամուրջի մասին քչերն են տեղյակ: Այն գտնվում է Դոժերի պալատի ետնամասում:
Հառաչանքը որևէ կապ չունի ռոմանտիկայի հետ: Երևի դա է պատճառը, որ սիրատոչոր տուրիստների կողմից այս վայրը հիմնականում անտեսված է:
Սա այն կամուրջն է, որով դատապարտյալին դատարանից տանում են բանտ: Սա այն կամուրջն է, որի երկու փոքրիկ, ճաղապատ պատուհանից դատապարտյալը վերջին անգամ տեսնում է Վենետիկի գեղեցկությունը և ափսոսանքով հառաչում է…
Ի դեպ, բանտի վերևի հարկը՝ Պյոմբին, ամբողջությամբ նախատեսված էր քաղբանտարկյալների համար»:

Աղբյուրը`   Նարեկ Մալյան