Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Մերժում ենք Բորելի պնդումները». Հաջիզադե

«Մերժում ենք Բորելի պնդումները». Հաջիզադե
217
Երեքշաբթի, 23 հունվարի, 2024 թ., 11:36

«Վճռականորեն մերժում ենք ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ 2024 թվականի հունվարի 22-ի անհիմն պնդումները»,- այս մասին, ադրբեջանական ԱՊԱ-ի հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն:

«Նա ոչ միայն ամբողջովին խեղաթյուրում է Ադրբեջանի նախագահի տեսակետները Ադրբեջանի և Հայաստանի տարածքների մասին պատմական փաստերի վերաբերյալ, այլև հրահրում է ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ: Նման ագրեսիան խոչընդոտում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է Հաջիզադեն: