«Բոլոր ցուցանիշները ցույց են տալիս գրիպի շարունակական բարձր ակտիվությունը». Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Հունվարի 23-ի դրությամբ 81 երեխա (0-4 տարեկան), բուժօգնություն են ստանում ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում:
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում 2024 թվականի 2-րդ շաբաթվա ավարտին շարունակում է մնալ բարձր և գերազանցում է սահմանված շեմը ԵՄ/ԵՏՄ երկրների մեծ մասում:
Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի տվյալների՝ տարածաշրջանում սեզոնային գրիպի շրջանառության մակարդակը գերազանցել է SARS-CoV-2-ին և ռեսպիտատոր սինցիցիալ վիրուսին (RSV): Բոլոր ցուցանիշները ցույց են տալիս գրիպի շարունակական բարձր ակտիվությունը (ներկայացրած բոլոր երկրները գերազանցել են դրական 10% շեմը, և երկրների մեծ մասում նկատվել են գրիպի հիմնական մակարդակից բարձր մակարդակ) ինտենսիվությունը, աշխարհագրական ավելի լայն ընդգրկվածությունը: Ըստ տվյալների՝ ԵՄ անդամ երկրների մեկ երրորդը գերազանցել է միջին կամ բարձր շեմերը, որոնք հիմնականում պայմանավորված են գրիպի A(H1)pdm09 ենթատեսակով: Կան նշաններ, որ որոշ երկրներ հասել են ակտիվության գագաթնակետին, չնայած դեռ վաղ է հստակ եզրակացություններ անել: Գրիպով պայմանավորված ծանր հիվանդությունը հիմնականում ազդում է 15 տարեկան և բարձր տարիքի մարդկանց վրա: Երկրների մեծ մասում, սակայն, նկատվել է ինչպես SARS-CoV-2-ի, այնպես էլ ռեսպիտատոր սինցիցիալ վիրուսի դեպքերի թվի նվազում:
Հայաստանի Հանրապետությունում նույնպես շարունակում են գրանցվել սուր շնչառական վարակների և սեզոնային գրիպի դեպքեր:
ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում, որը բժշկական օգնության ծառայություններ է մատուցում ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության մարզերի բնակչությանը, ս/թ հունվարի 23-ի դրությամբ բուժօգնություն են ստանում սուր շնչառական հիվանդություններով ընդունված 0-4 տարեկան 81 երեխա, որոնցից միայն 2-ի մոտ է արձանագրվել կորոնավիրուսային վարակ:
Ի դեպ, եթե այս ցուցանիշը համեմատենք հունվարի 7-ի տվյալների հետ, ապա կարող ենք ասել, որ արձանագրվել է շուրջ 32%-ով սուր շնչառական վարակով 0-4 տարեկան երեխաների հոսպիտալացումների թվի նվազում:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում «Թոքաբորբ» ախտորոշմամբ հունվարի 23-ի դրությամբ բուժօգնություն է ստանում 26 երեխա, որը, սակայն, շուրջ 62%-ով գերազանցում է հունվարի 7-ի դրությամբ նույն ախտորոշմամբ հոսպիտալացված 0-4 տարեկան երեխաների թվին: Այս դեպքերը արդեն բարդացած վիրուսային վարակի դեպքերն են, որոնք կարող են կրել ինչպես վիրուսային, այնպես էլ բակտերիալ բնույթ:
Պետք է նշել, որ այս ցուցանիշները հիմնականում համապատասխանում են մեր երկրում գրանցված նախորդ տարվա ցուցանիշներին:
Սիրելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք սուր շնչառական հիվանդությունների ախտանշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, դիմել առողջության առաջնային պահպանման օղակի Ձեր բժշկին: Ավելորդ չենք համարում նաև ևս մեկ անգամ հիշեցնել շնչառական էտիկետի, ձեռքերի հիգիենայի և դիմակների առկայության կարևորությունը վարակի առաջին իսկ ախտանիշների դեպքում:
Ինչպես նաև հիշեցնում ենք, որ սեզոնային գրիպից, կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն տարբերակը շարունակում է մնալ պատվաստումը:
Եղեք առողջ և տեղեկացված»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
38517.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
66514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69713.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
78212.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
88210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
107307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
102007.09.2026, 09:24