«Պատմության ընկալման համար խիստ կարևոր նշանակություն ունի տարածության և ժամանակի փոխկապացվածությունը». Միքայել Բադալյան
![]() 197 Երեքշաբթի, 23 հունվարի, 2024 թ., 23:42 «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատմության ընկալման համար խիստ կարևոր նշանակություն ունի տարածության և ժամանակի փոխկապացվածության հանգամանքը: Եթե խոսում ենք Հայոց պատմություն և Հայաստանի պատմություն եզրույթների մասին, ապա երկրորդի դեպքում այն դժվար թե կարողանա լավագույնս արտացոլվել: Եթե Հայաստանի պատմությունը տեղավորվում է միայն տարածական ընկալման համատեքստում, ապա դա կլինի խիստ նեղ մոտեցում: Հայկական լեռնաշխարհին զուգահեռ նույն ժամանակաշրջանում հայերը ծավալել են բազմաբովանդակ գործունեություն: Օրինակ, չնյայած նրան, որ չկար հայոց պետականություն, սակայն, համաշխարհային առևտրի կարևորագույն դերակատարներ համարվում էին նաև հայերը, հայերեն առաջին գիրքը տպագրվել է Հայաստանի սահմաններից դուրս, հայոց կրթության, գիտության և մշակութային բազմաթիվ կենտրոններ ևս գտնվել և այժմ էլ գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս: Կիլիկյան Հայաստանը ստեղծվել է պատմական Հայաստանի սահմաններից դուրս: Երբ մենք օգտագործում ենք Հայաստանի պատմություն եզրույթը, ապա կտրում ենք տարածաժամանակային ընկալման կապը: Աղբյուրը` Միքայել Բադալյան |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
