Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ո՞ւմ հաղթանակն է մեզ ձեռնտու»․ Ստեփան Դանիելյան

«Ո՞ւմ հաղթանակն է մեզ ձեռնտու»․ Ստեփան Դանիելյան
310
Շաբաթ, 27 հունվարի, 2024 թ., 16:30

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բայդեն, թե՞ Թրամպ
Ում հաղթանակն է մեզ ձեռնտու։
Թրամպի ժամանակ Ադրբեջանը սկսեց պատերազմը, որի ժամանակ ԱՄՆ-ը լվաց իր ձեռքերը։ Թրամպի դաշնակիցներն են Էրդողանի, Օրբանի, Նաթանյահուի նման գործիչները, որոնք գործում են մեր դեմ։ Թրամպի թշնամին Իրանն է, ում ժամանակ կասեցվեց Իրանի հետ միջուկային գործարքը, սպանվեց Սուլեյմանին։
Բայդենի ժամանակ ԱՄՆ-ն ճանաչեց Ցեղասպանությունը, ճնշումներ է գործադրում Ադրբեջանի, Թուրքիայի և, որքան հնարավոր է, Իսրայելի վրա, հնարավորինս զուսպ է Իրանի հետ։
Սրանք փաստեր են։ Լավագույն տարբերակը մեզ համար Դեմոկրատների հաղթանակն է, գուցե Բայդենին փոխարինի այլ թեկնածու, ավելի ցենտրիստական պլատֆորմով։
Կներեք, որ ձեր մեյնսթրիմի դեմ եմ գնում»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան