Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Երբ մեր պետականությունը համարել են սակարկությունների ենթակա, մենք կորցրել ենք այդ պետականությունը». Արա Պողոսյան

«Երբ մեր պետականությունը համարել են սակարկությունների ենթակա, մենք կորցրել ենք այդ պետականությունը». Արա Պողոսյան
238
Կիրակի, 28 հունվարի, 2024 թ., 00:18

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ովքեր կարծում են, թե այ, եթե Սահմանադրությունն էլ փոխենք, տո Ցեղասպանության փաստն էլ ուրանանք, Ադրբեջանը և Թուրքիան մեզ հանգիստ կթողնեն ու խաղաղության պայմանագիր կկնքեն։
Այս պարզմիտ ուղեղների համար պետք է կրկին ասել.
2020 թվականից մինչ օրս Ադրբեջանի ամեն հերթական պահանջի դիմաց հենց դուք եք ասել՝ «այ, եթե սա էլ անենք, մեզ հանգիստ կթողնեն», ու ամեն անգամ ուզել են ավելին։ Ու դա տրամաբանական է, և եթե հնարավոր է դիմացինի վախերը օգտագործելով ստանալ նրան, ապա ինչո՞ւ ոչ։
Սիրելի դ*****բներ, մեր ողջ պատմության մեջ այն պահին, երբ մենք մեր արժեքները, մեր պետականությունը համարել են սակարկությունների ենթակա, մենք կորցրել ենք այդ պետականությունը։
Ռուսաստանին կամ Արևմուտքին Հայաստանի ներքին գործերին խառնվելու մեջ մեղադրող ոչ սիրելի դ*****բներ, երկրի օրենսդրության, այն էլ Սահմանադրության նկատմամբ ցանկացած միջամտություն (լավ թե վատ), արդեն իսկ քո ինքնիշխանության նվազեցում է։
Հասկանում եք, չէ՞, թե Ադրբեջանը ուր է տանում թեման։
Դժվար հասկանաք, մի քանի բառով ասեմ՝ նախ իր իրավունքն է հաստատում երկրի օրենսդրության նկատմամբ ձայնի իրավունք ունենալու (իսկ իր պահանջով օրենսդրության թեկուզ ստորակետի փոփոխությունն արդեն իսկ իրավունքի հաստատում է, չե՞ք հավատում։ Հիշեք Արցախի նկատմամբ ահաբեկչական հարձակումից առաջ ինչ էր անում): Հաջորդիվ որպես պատերազմի առիթ կհամարի սպառազինության ներկրումը, հաջորդը զինված ուժերի առկայությունը, հաջորդը՝ ինքնաբավ տնտեսությունը։
Բանը, դուք հանգիստ ասեք ձև չկա, պիտի բավարարենք թշնամուն....»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան