Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«90-ականներ եք տանում բոլորիս». մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ մնացել էին առանց էլեկտրաէներգիայի

«90-ականներ եք տանում բոլորիս». մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ մնացել էին առանց էլեկտրաէներգիայի
253
Շաբաթ, 27 հունվարի, 2024 թ., 23:54

Մոտ մեկ ժամ առաջ առանց որևէ նախազգուշացման ՀԷՑ-ը շուրջ 30 րոպեով հոսանքազրկեց Երևանի՝ միանգամից մի քանի թաղամասեր: Ըստ ՄԱՄՈՒԼ.ամ-ի տվյալների, լույս չի եղել Աջափնյակում, Արաբկիրում, Դավթաշենում և այլուր: Սա առաջացրել է համացանցի օգտատերերի զայրույթը:

Լրագրող Նարինե Ղալեչյանը այս կապակցությամբ գրում է. «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ՓԲԸ,
տանը մարդ կա՞: Աստիճանաբար 90-ականներ եք տանում բոլորիս: Շաբաթը գոնե 2 անգամ ձեր պարտքն եք համարում լույսերն անջատել: Հոգնեցինք ձեր պատճառաբանություններից: Մենաշնորհը դրել եք գլխներիդ ու ձմռան ցրտին, մարդկանց թողնում առանց հոսանքի»:

Աղբյուրը`   Նարինե Ղալեչյան