Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Փաշինյանը նշեց «առաջին բանը, որ պետք է փոխվի մեր բանակում»

Փաշինյանը նշեց «առաջին բանը, որ պետք է փոխվի մեր բանակում»
186
Կիրակի, 28 հունվարի, 2024 թ., 20:48

Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ ելույթով է հանդես եկել վարչապետ Փաշինյանը: Նա նշեց, որ չի կարելի շարունակել ունենալ հնացած ստանդարտների ու ռազմական գործի հնացած պատկերացումների վրա հիմնված բանակ, որովհետև սա կնշանակի կասկածի տակ դնել պետություն ունենալու մեր կամքը: «Առաջին բանը, որ պիտի փոխվի մեր բանակում, մտածողությունն է: Սկսած համազգեստից շարունակած յուրաքանչյուր զինվորականի արտաքին տեսքով, մշտական տեղակայման վայրերում առկա միջավայրից, սպառազինությունից ու տեխնիկայից, աշխատավարձից և սոցիալական երաշխիքների համակարգից, զինծառայողների պրոֆեսիոնալ հմտությունների նկատմամբ մեր պահանջներից և յուրաքանչյուր զինծառայողի գաղափարական պատրաստվածության աստիճանից: Մենք սկսել ենք այս գործընթացը, բայց նաև չեմ կարող ասել, թե ընթանում ենք բավարար արագությամբ»,- մանրամասնեց վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Փաշինյանը նշեց «առաջին բանը, որ պետք է փոխվի մեր բանակում»