«Հեղափոխության օրը Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և՛ Արցախը, և՛ Հայաստանը». Լևոն Զուրաբյան
![]() 280 Երկուշաբթի, 29 հունվարի, 2024 թ., 14:24 «ԼուրջCast» հաղորդման եթերում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է 2018-ի իրադարձություններին և ուշագրավ դրվագ հիշել. «2018-ի ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ազգը ցնծում էր: Դե մենք էլ հավաքվեցինք այդ ցնծության մթնոլորտում, ի վերջո, քանի՜ տարի պայքարել էինք նրա հրաժարականի համար: Էդ ազատագրման զգացումի համար կոնյակ խմեցինք, հետո գնացինք Առաջին նախագահի մոտ ու տեսանք՝ շատ լուրջ նստած է, ասացինք՝ ժողովուրդը ցնծում է, ինչո՞ւ եք դուք էս տրամադրության մեջ: Ինքն ասաց մի նախադասություն, որն իմ հիշողությունից դուրս չի գալիս, ասաց՝ լսե՛ք, դուք չեք հասկանո՞ւմ, էսօր ես ամենադժբախտ մարդն եմ ՀՀ-ում, որովհետև իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է և՛ Հայաստանը, և՛ Արցախը»: Զուրաբյանի խոսքով՝ Տեր-Պետրոսյանի կանխատեսման կարողությունը բավականին հզոր էր: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
