«Արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունն Ադրբեջանի պահանջն է». լրագրողը՝ ԱԺ նախագահին
![]() 181 Չորեքշաբթի, 31 հունվարի, 2024 թ., 14:36 «Սահմանադրական հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ, քան այս խոսակցությունը եղել է»,- Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «ՀՀ-ն հիմնվելուց ի վեր իր փաստաթղթերի մեջ ունեցել է և ունի դրույթներ, որոնք, իմ կարծիքով, պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխություններն ու վերջին իրադարձությունները»,- ասել է նա: Վերջինի խոսքով՝ մենք պետք է հասկանանք՝ ՀՀ-ն ուր է գնում ու ինչ նպատակներ է հետապնդում, ինչի համար է ՀՀ գոյությունը. «Արդյոք այդ գոյությունը նրա համար է, որպեսզի վերականգնենք էն պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, թե դա սեպտեմբերի 21-ի մասին է, որտեղ մենք ստացանք անկախություն, թե ՀՀ քաղաքացու մասին է, որը պետք է լինի ապահով և ունենա բարեկեցիկ կյանք: Մենք պետք է այս հարցերի պատասխանը տանք, որոնք այսօր հանրության մեջ միանշանակ չեն, և դրա հետևանքով նաև միանշանակ արտացոլված չեն մեր օրենսդրության մեջ: Չի կարող ՀՀ-ն լինել ամորֆ բան, չի կարող ՀՀ քաղաքացին չհասկանալ ու չիմանալ՝ որտեղ է սկսվում իր հայրենիքն ու վերջանում....»,- նշել է Սիմոնյանը: «Ինչ վերաբերում է ակնարկին՝ արդյո՞ք դա Ադրբեջանի պահանջն է կամ կապ ունի բանակցությունների հետ, մի պնդում եմ ուզում անել. այսուհետ, բոլոր այն դրվագներում, որտեղ ՀՀ պաշտոնյաներին նման հարց կտաք, իմացեք, որ նույն հարցը բարձրացվում է ՀՀ պաշտոնյաների կողմից: Ադրբեջանի Սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն...»,- հավելել է ՀՀ ԱԺ նախագահը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
