Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հայոց պատմության մեջ Նիկոլ անունով աղետ էլի է եղել». Նաիրի Հոխիկյան

«Հայոց պատմության մեջ Նիկոլ անունով աղետ էլի է եղել». Նաիրի Հոխիկյան
253
Չորեքշաբթի, 31 հունվարի, 2024 թ., 19:48

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայոց պատմության մեջ Նիկոլ անունով աղետ էլի է եղել, այն էլ՝ հոգևորական։
1626 թվականին Լեհաստանի Լվովի հայկական համայնքի եկեղեցական առաջնորդ, արքեպիսկոպոս է դարձել Նիկոլ Թորոսովիչ անունով հոգևորական, որը ձեռնադրվելուց ընդամենը 4 տարի հետո՝ 1630 թվականին ունիա է կնքել Հռոմի եկեղեցական գահակալության հետ։ Այսինքն, կարմելիտների տաճարում կայացած արարողության ժամանակ ճանաչել է կաթոլիկական հավատը՝ հրաժարվելով Հայ առաքելական եկեղեցուց։ 1635 թվականին Նիկոլ Թորոսովիչը մեկ անգամ ևս Հռոմի պապ Ուրբան 8-րդի առջև կազմակերպել է կաթոլիկ հավատքի հավատարմության խոստովանություն:
Այդ դեպքից հետո Լվովի հայկական պատմական համայնքը սկսել է աստիճանաբար քայքայվել, տարրալուծվել կաթոլիկ եկեղեցու մեջ և հեռանալ հայկականությունից։
Այդպիսով, Նիկոլ Թորոսովիչը դարձավ Լվովի հայկական ազգային համայնքի ոչնչացման պատճառ»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան