Չի կարելի ձյունով շփել ցրտահարված հատվածները․ ինչ է պետք անել ցրտահարվելու դեպքում

ՀՀ Առողջապահության նախարարությունը իրազեկում է՝ ինչ է պետք անել ցրտահարվելու դեպքում․ «Ցրտահարությունը մաշկի և ստորադիր հյուսվածքների վնասումն է միջավայրի ցածր ջերմաստիճանի պայմաններում։
Առավել հաճախ ցրտահարվում են մարմնի ծայրամասային, առավել վատ սնուցվող հատվածները՝ քթի ծայր, ականջախեցիներ, թշեր, կզակ, վերին և ստորին վերջույթների մատեր։
Հետևյալ գործոնները կարող են նպաստել ցրտահարության զարգացմանը. սեղմող, թաց հագուստ, քամի, ծայրամասային արյունաշրջանառության վրա ազդող ընդհանուր հիվանդություններ՝ ՇԴ, աթերոսկլեռոզ, ինչպես նաև՝ ալկոհոլի քրոնիկ չարաշահում, ծխելու անամնեզ, նախկինում ունեցած ցրտահարություններ, բարձր լեռնային (թթվածնի ցածր խտությամբ) շրջաններում լինելը։ Մանկահասակ և տարեց պացիենտները նույնպես ռիսկի խումբ են։
Կարևոր է տարբերել ցրտահարությունը, որը հյուսվածքների՝ միջավայրի ցածր ջերմաստիճանային պայմաններում առաջացող տեղային վնասում է, և ընդհանուր սառեցումը, որը մարմնի և օրգանիզմի վրա միջավայրի ընդհանուր ազդեցությունը նկարագրող ախտաբանական վիճակ է և կարող է ընդհուպ մահվան պատճառ դառնալ։
Ցրտահարությունը անտեսելու դեպքում հյուսվածքները, որոնք արդեն իսկ հայտնվել էին թերսնուցվող վիճակում, կարող են մեռուկանալ՝ արյունամատակարարման շարունակական վատացման և վնասման խորացման հետևանքով։
Չի կարելի ձյունով շփել ցրտահարված հատվածները, ալկոհոլ օգտագործել, կտրուկ տաքացնել (օրինակ՝ տաք ջրի մեջ ընկղմելով)»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
38517.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
66514.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
69713.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
78212.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
88210.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
107307.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
106707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
102007.09.2026, 09:24