Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կրկին արդարացվել է. դատախազությունը հասել է Վճռաբեկ դատարան․ «Ժողովուրդ»
![]() 129 Հինգշաբթի, 01 փետրվարի, 2024 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնել է, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կրկին արդարացվել է: Ըստ փաստաբանի՝ Գլխավոր դատախազությունը բոլոր ատյանները դիմել է, բայց դատարանի որոշմամբ Սրբազանն արդարացվել է: Ըստ գործարարի. «ՀՀ քաղաքացի Ս. Կ-ն 2010 թվականի հուլիսի 15-ին ձեռք է բերել Կիպրոսի Հանրապետությունում հիմնադրված «WLISPERA HOLDINGS LIMITED» կազմակերպության բաժնետոմսերը եւ նշված ընկերությունը կառավարելու իրավասությունը հանձնել իր սանիկ, «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր-տնօրեն Ա. Ս-ին (խոսքը Աշոտ Սուքիասյանի մասին է-խմբ.)՝ այդպիսով օժանդակելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելուն: Քրեական վարույթով պարզվել է, որ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի եւ բանկերից մեկի միջեւ կնքված պայմանագրով Ա. Ս-ն բանկից ստացել է 3 մլրդ 664 մլն 175 հազար դրամին համարժեք 9 մլն ԱՄՆ դոլար և 361 մլն 500 հազար դրամի վարկի գումարներ՝ նպատակ չունենալով ստացած վարկային միջոցները հետագայում վերադարձնել: Խաբեությամբ ձեռք բերված գույքային իրավունքներից ստացված եկամուտներն օրինականացնելու, ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով Ա. Ս-ն կատարել է մի շարք բանկային և առևտրային գործարքներ, մասնավորապես՝ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի անվամբ բացված դոլարային հաշվից Կիպրոսի Հանրապետության «HELLENIC BANK PUBLIK COMPANY LTD» բանկում բացված, իրեն եւ Ս. Կ-ին պատկանող «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությանը փոխանցել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 131 մլն 950 հազար դրամին համարժեք 350 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ, որին միախառնել է նույն բանկում իրեն պատկանող 2 այլ ընկերության հաշվեհամարներից փոխանցված, հանցավոր նույն եղանակով ստացված գումարները: Փոխարենը տվյալ ընկերությունը «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի դոլարային հաշիվներին փոխանցել է 1 մլն 707 հազար 32,3 ԱՄՆ դոլար»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
