Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Բաքուն մտավ խաղի մեջ, և օգտվելով ՀՀ իշխանության «պասից»` մինչև վերջ կսեղմի». Տիգրան Աբրահամյան

«Բաքուն մտավ խաղի մեջ, և օգտվելով ՀՀ իշխանության «պասից»` մինչև վերջ կսեղմի». Տիգրան Աբրահամյան
216
Ուրբաթ, 02 փետրվարի, 2024 թ., 00:30

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիևն այսօր, ըստ էության, հաստատել է վերջին շրջանում լայն քննարկումների առարկա դարձած ՀՀ սահմանադրական փոփոխություններում իրենց մեծ հետաքրքրությունը:
Եթե նույնիսկ սա չէր արվել Ադրբեջանի պահանջով, ապա Բաքուն մտավ խաղի մեջ և օգտվելով ՀՀ իշխանության «պասից»՝ մինչև վերջ կսեղմի:
Եթե սա, այնուամենայնիվ, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կուլիսային փոխըմբռման հետևանք է՝ կրկին վատ է, որ Ադրբեջանը ոչնչացնում է Հայաստանին, իսկ Հայաստանը շարունակում է ծնկի գալ ու զիջել. ի դեպ, այս հերթական ստորացումն Ադրբեջանին չի կանգնեցնելու՝ պահանջներն աճելու են»: