«Սկեսրայրս կալանավորվել է իր հայրենիքում, որի զարգացման ու կայացման համար տարիներ շարունակ պայքարում է». Լուսինե Թովմասյան
![]() 259 Ուրբաթ, 02 փետրվարի, 2024 թ., 13:30 «Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն «Ինստագրամ»-ի իր էջում գրել է. «Շատերդ լսած կլինեք Աշոտ Հովհաննիսյանի՝ երեխաներիս 71-ամյա պապիկի կալանավորման մասին: Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, հայրենասեր ու նվիրված հայ, այսօր հավասարեցվել է հանցագործներին և զրկվել ազատությունից: Մարդ, ում տարիների ներդրումն IT ոլորտի զարգացման ու կայացման գործում իսկապես շատ մեծ է, ով ճանաչված և հարգված է ինչպես այդ, այնպես էլ այլ ոլորտներում՝ որպես ազնիվ և կոռուպցիայի դեմ պայքարող գործարար, հնարավորություն չունի անգամ գործի քննությանն սպասել իր ընտանիքի կողքին: Այսօր նրան կալանավորել են հապշտապ, առանց լուրջ հիմքերի: Եվ դա արվում է իր հայրենիքում, որի զարգացման ու կայացման համար նա տարիներ շարունակ պայքարում է: Պակաս զարհուրելի չէ նաև այն, որ նույն կերպ՝ մեկ օրում և առանց լուրջ հիմքերի կալանավորվել են ևս երկու աշխատակցուհի: Այս դեպքում էլ հաշվի չի առնվել նրանց՝ անչափահաս երեխաներ ունենալու փաստը»: Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունում երկու օր առաջ 7 անձ է ձերբակալվել, այդ թվում մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ձերբակալվել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը: Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի՝ «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Հովհաննիսյանը և Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, կալանավորվել են: «Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։ |

«Դոլարային միլիոնատեր տղա ես, ինչո՞ւ ես կզում ազգակործան պատուհասի առաջ»․ Անի Կաղինյան
6709:54
Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»․ «Հրապարակ»
9209:06
Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ»
11809:00
Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
9908:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
18202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
15901:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
17100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
16100:18
