Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայաստանի դատաիրավական համակարգը ժամանակին չվերաձևակերպվեց»․ Կարինե Հարությունյան

«Հայաստանի դատաիրավական համակարգը ժամանակին չվերաձևակերպվեց»․ Կարինե Հարությունյան
222
Շաբաթ, 03 փետրվարի, 2024 թ., 01:36

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի դատաիրավական համակարգը ժամանակին չվերաձևակերպվեց: Նախկինում արվածին գնահատական չտրվեց, կարճ ու պարզ ասած՝ համակարգին չասվեց՝ նախկինում աշխատանքի ինչն էր սխալ ու ինչպես պիտի աշխատի:
Շատ կարճ ժամանակում հասկացան կամ արդեն հասկացած եկել էին, որ՝ պահպանում ես համակարգը, համակարգը պահում է քեզ: Փոփոխությունների, գործ անելու շոու ծրագիրը ջարդվեց այլ ոլորտների վրա՝ կրթություն, մշակույթ, մի քիչ էլ առողջապահություն:
Չեկիստական, կիսաչեկիստական պետության մոդելն է. էս դեպքում այն ուղեկցվում է շոուին բնորոշ հնարքներով՝ հասարակությանը զբաղեցնելու համար, բայցև ժողովրդավարության սուրբ իմիտացիան պահպանելով»։