Ղազախստանի իշխող կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել

Ղազախստանի իշխող «Ամանաթ» կուսակցությունը նոր վարչապետի թեկնածու է առաջադրել Օլժաս Բեկտենովին, հաղորդում է «Казинформ»-ը:
Ղազախստանի օրենսդրության համաձայն՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկվող թեկնածությունը քննարկելու է խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ:
Բեկտենովը ծնվել է 1980 թվականին՝ Ալմաթիում, ավարտել է Ղազախստանի պետական իրավաբանական ակադեմիան: Եղել է Ալմաթիի Արդարադատության վարչության բաժնի գլխավոր մասնագետ, Ղազախստանի վարչապետի գրասենյակի իրավաբանական բաժնի գլխավոր փորձագետ, այնուհետև աշխատել է երկրի նախագահի աշխատակազմում և ֆինանսական ոստիկանության կենտրոնական ապարատում:
2022 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի ապրիլը գլխավորել է Ղազախստանի Կոռուպցիայի հակազդման գործակալությունը։ Անցյալ տարվա ապրիլին Տոկաևը նրան նշանակել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:
Փետրվարի 5-ին Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել ողջ կազմով՝ վարչապետ Ալիխան Սմայիլովի ղեկավարությամբ: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը Ռոման Սկլյարն է:

«Մենք ուզում ենք խաղաղություն, որի պայմանները չեն որոշվում միայն թշնամու պահանջներով»․ Սևակ Խաչատրյան
2417:12
«ՌԴ-ն ԱՄՆ-ի և Կիևի հետ բանակցությունների վերաբերյալ որոշում կկայացնի՝ ելնելով իր շահերից»․ Պեսկով
7816:48
«Թուրքիան և Ադրբեջանը գրանցվե՞լ են COP17-ին մասնակցելու համար»․ հարց՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանին (տեսանյութ)
6016:00
Լավրովը կայցելի Ադրբեջան
12514:30
Եվրոհանձնաժողովը 2,86 միլիարդ եվրո է փոխանցել Կիևին՝ ռազմական կարիքների համար
13114:13
«Սպիտակ տունը կարող է աշխատանքից ազատել իր նոր մամուլի քարտուղարին՝ առաջին իսկ ճեպազրույցից հետո». ԶԼՄ-ներ
18714:07
«Երբ խոսքն ընդդիմության մասին է, ՔՊ-ականները դատավոր են, ադրբեջանցու դեպքում՝ փաստաբան»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
7113:24
«Անընդհատ խաղաղություն ասելով՝ խաղաղություն չի հաստատվում»․ Ոսկան Սարգսյան
7412:42