«Հասարակությունը բավարար չափով տեղյակ չէ լեղապարկի և լեղուղիների քաղցկեղի մասին». Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փետրվարը լեղապարկի և լեղածորանի քաղցկեղի իրազեկման ամիս է
Ի տարբերություն քաղցկեղի այլ, ավելի տարածված ձևերի, ինչպիսիք են՝ կրծքագեղձի, հաստ աղու և շագանակագեղձի քաղցկեղը, ընդհանուր առմամբ հասարակության լայն շրջանակները բավարար չափով տեղյակ չեն լեղապարկի և լեղուղիների քաղցկեղի մասին, որը համեմատաբար հազվադեպ է:
Լեղապարկի և լեղածորանի քաղցկեղը (խոլանգիոկարցինոմա), չնայած հազվադեպ է, բայց շատ ագրեսիվ է: Վաղ հայտնաբերումը կարևոր է և զգալիորեն բարելավում է բուժան արդյունքները:
Լեղապարկի քաղցկեղի տեսակարար կշիռը կազմում է մոտ 8% (իսկ աղեստամոքսային տրակտի ուռուցքաբանական ախտաբանությունում՝ մինչև 0.5%), ինչի պատճառով շատ մասնագետներ չգիտեն դրա հայտնաբերման և բուժման մարտավարության առանձնահատկությունները: Լեղապարկի քաղցկեղը պատկանում է բավականին հազվագյուտ չարորակ ուռուցքների թվին, որոնք ազդում են այս օրգանի հյուսվածքների վրա:
Երկարատև անախտանիշ ընթացքը, ինչպես նաև դրսևորումների ցածր սպեցիֆիկությունը մեծ մաս դեպքերում (70%) նպաստում են, որպեսզի լեղապարկի քաղցկեղը ախտորոշվի բավականին ուշ փուլերում։
Հատուկ պատճառները, որոնք պատասխանատու են լեղապարկի քաղցկեղի զարգացման համար, հստակ հայտնի չեն, հետևաբար, ենթադրվում է, որ հետևյալ ռիսկային գործոնները առավել հաճախ նպաստում են օնկոգենի ակտիվացմանը.
երկարատև լեղաքարային հիվանդություն
սկլերոզացնող խոլանգիտ
լեղապարկի ադենոմատոզ պոլիպներ, որոնց տրամագիծը գերազանցում է մեկ սանտիմետրը
քրոնիկ խոլեցիստիտ
լյարդի պոլիկիստոզ հիվանդություն
խոցային կոլիտ
հեպատիտ C, հեպատիտ B
լյարդի երկծծան
ալկոհոլի չարաշահում
շաքարային դիաբետ և այլն:
Լեղապարկի քարերի առաջացմանը հանգեցնող ցանկացած գործոն նույնպես կարող է հրահրել լեղապարկի քաղցկեղի զարգացումը, քանի որ հիվանդությունը հակված է զարգանալու կալցիֆիկացված լեղապարկում։ Քաղցկեղի նախատրամադրող գործոններից են նաև.
լեղածորանների անատոմիական անոմալիաները
լեղուղիների բնածին կիստոզ լայնացումը
մանրէային և մակաբուծային վարակները
ոչ պատշաճ սնունդը՝ բորբոսով սննդի, նիտրատների բարձր պարունակությամբ մրգերի և բանջարեղենի, մանրաթելերի պակասով յուղոտ մթերքների օգտագործումը
վնասակար արտադրությունում, քիմիական և վերամշակող արդյունաբերության ոլորտում աշխատելը:
Լեղապարկի քաղցկեղը հանգեցնում է որովայնի կարցինոմատոզի, ասցիտի և մարմնի ծայրահեղ հյուծվածության (կախեքսիա):
Խոլանգիոկարցինոման, հայտնի է նաև որպես լեղածորանի քաղցկեղ, որն առաջանում է լեղուղիներում։ Լեղուղիների քաղցկեղը հազվագյուտ հիվանդություն է, որի ժամանակ լեղուղիներում առաջանում են չարորակ (քաղցկեղային) բջիջներ:
Խոլանգիոկարցինոման հազվադեպ է հանդիպում Արևմտյան երկրներում՝ տարեկան 0.5-2 դեպք յուրաքանչյուր 100.000-ին։ Հիվանդացության հաճախականությունը բարձր է Հարավարևելյան Ասիայում, որտեղ տարածված է լյարդի երկծծանը։ Օրինակ՝ Թաիլանդի մի մասում տարեկան դիտվում է 60 դեպք յուրաքանչյուր 10.000 բնակչի հաշվով։ Խոլանգիոկարցինոման հիմնականում առաջանում է 60-ից բարձր տարիքային խմբում:
Խոլանգիոկարցինոմային բնորոշ են՝ դեղնությունը (աչքերի և մաշկի դեղնություն), որովայնի ցավը (30-50% ), քորը (66%), քաշի կորուստը (30-50%), տենդը (մինչև 20%), մեզի ու կղանքի գույնի փոփոխությունները:
Վիճակագրության համաձայն՝ կանանց մոտ գերակշռում է լեղապարկի քաղցկեղը (1,5 անգամ ավելի հաճախ), իսկ տարիքի հետ ռիսկը ավելի է մեծանում։ Ժառանգական նախատրամադրվածությունը նույնպես ազդում է քաղցկեղի զարգացման հավանականության վրա:
Հիվանդության սկիզբն առավել հաճախ աննկատ է մնում, այդ իսկ պատճառով նույնիսկ թեթև ախտանշանների դեպքում (որովայնի վերևում անընդհատ ցավի զգացում, ախորժակի բացակայություն, տհաճություն մսամթերքի և քաղցր ուտելիքի նկատմամբ, թուլություն, ինչպես նաև կտրուկ քաշի կորուստ) անհրաժեշտ է դիմել բժիշկի»:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
32616.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
64713.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
83311.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
88509.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
86709.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
105606.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
110305.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
249404.11.2026, 23:31