«Քիբերհանցագործություն և առողջապահություն». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիբերհանցագործություն և առողջապահություն
Ըստ ԱՀԿ-ի պաշտոնական կայքում վերջերս հրապարակված հոդվածի՝ չնայած թվային տեխնոլոգիաները նոր հնարավորություններ են բացել առողջության և բարեկեցության խթանման համար, դրանք նաև նոր ռիսկեր են ստեղծել առողջապահության անվտանգության համար, ինչպիսիք են՝ առողջապահական համակարգի վրա իրականացվող քիբերհարձակումները և ապատեղեկատվության տարածումը: Այս ռիսկերի վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կազմելու և դրանց հավանականությունն ու ներգործության աստիճանը նվազեցնելու համար ԱՀԿ-ն պատրաստել է երկու զեկույց՝ համագործակցելով Ինտերպոլի, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի և այլ նմանատիպ կառույցների հետ:
2024 թվականի հունվարի 26-ին հրապարակված այս երկու զեկույցները սահմանում են առողջապահական անվտանգության ամրապնդման ուղիները գործառնական լուծումների միջոցով:
Առաջին զեկույցը, որն ուսումնասիրում է COVID-19 համաճարակի ընթացքում առողջապահական համակարգի վրա կիբերհարձակումների սպառնալիքը, ընդգծում է իրական կյանքում առողջապահական կիբերհարձակումների հեռահար հետևանքները: COVID-19 համաճարակի ընթացքում առողջապահական տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ենթակառուցվածքն ավելի ու ավելի էր ենթարկվում կիբերհարձակումների, ինչը երբեմն խանգարում էր հիվանդանոցներին ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերել, երբ դա առաջնահերթ անհրաժեշտություն էր:
Ամբողջ աշխարհում առողջապահական համակարգերը դիմել են թվային լուծումների՝ բարելավելու բժշկական ծառայությունների որակը և իրենց կողմից մատուցվող ծառայությունների ծախսարդյունավետությունը: Համատարած թվայնացումը հանգեցրեց թվային կախվածության, որը գնալով ուժեղացավ՝ առանց մանրակրկիտ ուսումնասիրելու և հաշվի առնելու նոր հնարավոր ռիսկերը և համապատասխան ներդրումների կարիքը կիբերանվտանգության ոլորտում: Առողջապահական ծառայություններում պահվող պացիենտների վերաբերյալ «զգայուն» տեղեկատվությունը, զուգորդված ոչ բավարար անվտանգության ապահովման հետ, առողջապահական ենթակառուցվածքը դարձնում է կիբերհանցագործների հիմնական թիրախը:
Առողջապահության ոլորտում աճող թվային ռիսկերին դիմակայելու համար կարևոր է բարձրացնել կիբերհասունությունը: Կիբերանվտանգության հասունությունը կազմակերպության պատրաստակամության մակարդակն է՝ պաշտպանելու իրեն և իր թվային ակտիվները կիբերհարձակումներից: Սա ենթադրում է ներդրումներ կատարել մարդկանց, գործընթացների և տեխնոլոգիաների մեջ, այդ թվում ՝ կիբերիրազեկման ուսուցման և միջադեպերի արձագանքման պլանների մշակման միջոցով, որոնք փորձարկվելու են անձնակազմի կողմից՝ հետագայում հնարավոր կիբերհարձակման ակնկալիքով: Չափազանց կարևոր է ընդլայնել իրավապահ մարմինների հետ հաղորդակցությունն ու համագործակցությունը:
Մանրամասն ուսումնասիրելով վարակիչ հիվանդությունների վերաբերյալ ապատեղեկատվության տարածման պատմությունը և դրա փոխհարաբերությունները հանրային առողջության հետ ժամանակի ընթացքում՝ կարևոր նշանակություն ունի ապատեղեկատվությանը հակազդելու արդյունավետ լուծումներ մշակելու համար: Ավելի լայն և երկարաժամկետ գաղափարական կամ քաղաքական օրակարգի շրջանակներում կամ տնտեսական շահի համար՝ որոշ ապատեղեկատվական հաղորդագրություններ մասնագիտորեն մշակվում և տարածվում են, ինչը ԱՀԿ-ից և հանրային առողջության բնագավառի ներկայացուցիչներից պահանջում է ունենալ բազմակողմանի մոտեցումներ՝ այդ սպառնալիքներին հակազդելու համար:
Առաջարկվում են ապատեղեկատվությանը հակազդելու մի շարք մարտավարություններ՝
• ապատեղեկատվության և տեղեկատվության մանիպուլյացիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում
• քննադատական մտածողության, թվային, բժշկական և գիտական գրագիտության ծրագրերի խթանում
• տեղեկատվության հուսալի աղբյուրների և հեղինակավոր կարծիքների խրախուսում
• աջակցություն ապացուցահեն միջոցառումներին
• համագործակցություն համապատասխան շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են՝ անվտանգության ոլորտը, սոցիալական մեդիայի մատակարարները, իրավապահ մարմինները, կիբերգործակալությունները, հասարակական և միջազգային կազմակերպությունները՝ այս նոր սպառնալիքի դեմ պայքարելու համար
• բնակչության շրջանում անվստահության գործոնների բացահայտումը և այդ գործոնների օգտագործումը՝ ապատեղեկատվական արշավներին հակազդելու համար:
Այս գործոնները կարող են հիմք հանդիսանալ ապատեղեկատվությունից պաշտպանվելու երկարաժամկետ որոշումների համար:
Նոր տեղեկատվության առջև կանգնելիս բոլորը պետք է իրենց հարցնեն.
• Արդյո՞ք այս բովանդակությունը հուսալի է:
• Ո՞վ է հեղինակը:
• Ո՞րն է պնդումների աղբյուրը:
• Տեղեկատվության աղբյուրը հուսալի՞ է:
• Ինչպե՞ս եմ վերաբերվում այս տեղեկատվությանը:
Զեկույցներում հիմնավորվում է բազմոլորտ դաշինքների ստեղծման հրատապ անհրաժեշտությունը, որոնք կարող են օգտվել նոր տեխնոլոգիաներից առողջության եւ բարեկեցության բարելավման համար՝ միաժամանակ բախվելով մշտապես առաջացող սպառնալիքների հետ»:

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
17200:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
436Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
32418.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
32418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
78015.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
102313.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
310113.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
203512.08.2026, 23:18