Աղի չարաշահումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ առողջության համար

Աղի օգտագործումը մեր ամենօրյա սննդակարգի անբաժանելի մասն է, սակայն դրա չարաշահումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ առողջության համար․ մեծացնելով սրտամկանի զարկերակային գերճնշման, ինֆարկտի, ինսուլտի և միզաքարային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Աղի օգտագործման նվազեցումը մինչև առաջարկվող մակարդակ՝ օրական 5 գրամից պակաս, հնարավորություն կտա ամեն տարի կանխել մինչև 1.7 միլիոն մահ ամբողջ աշխարհում։
Տվյալները ցույց են տալիս, որ աղ շատ են օգտագործում նաև Հայաստանում.
? Օրվա ընթացքում օգտագործվող աղի միջին քանակը կազմում է 9.8 գրամ:
? Մոտավորապես յուրաքանչյուր երրորդ մեծահասակ (35%) կանոնավոր կերպով աղ կամ աղային սոուսներ է ավելացնում սննդին՝ ուտելուց առաջ կամ ընթացքում:
? Բնակչության շուրջ 31%-ը հաճախ օգտագործում է շատ աղ պարունակող վերամշակված սնունդ:
? Տղամարդիկ ավելի հաճախ են ավելացնում աղ սննդին և օգտագործում աղով հարուստ վերամշակված մթերքներ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվության համաձայն՝
? Մեծահասակները օրական պետք է օգտագործեն 5 գրամից պակաս աղ (մոտավորապես 1 թեյի գդալ):
? Երեխաների դեպքում աղի օգտագործումը պետք է լինի ավելի քիչ՝ կախված տարիքից:
Ինչպե՞ս նվազեցնել աղի օգտագործումը
▫️ Սնունդ պատրաստելիս փորձեք նվազեցնել աղի օգտագործումը, պահպանելով սննդի իրական համը:
▫️ Միայն համտեսելուց հետո ավելացրեք աղ:
▫️ Սահմանափակեք աղով հարուստ նախուտեստների և վերամշակված մթերքների օգտագործումը:
▫️ Ուշադրություն դարձրեք սննդամթերքի պիտակներին և ընտրեք ավելի քիչ նատրիում պարունակող ապրանքներ:
▫️ Ձեր սննդակարգում ավելացրեք մրգերի և բանջարեղենի քանակը:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
32517.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
63914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
67113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
75612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
85610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
104707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
104107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
99407.09.2026, 09:24