Իսրայելը հրթիռակոծել է իրանական դեղագործական ընկերությունը, որն իր տեսակով երկրորդն էր աշխարհում

«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսրայելի հանցագործ բանակն այսօր բացահայտ ռազմական հանցագործության շրջանակներում հարձակվել է իրանական դեղագործական ընկերության վրա։
«Թոուֆիգ Դարու» (Tofigh Daru) ընկերությունը աշխարհում երկրորդն էր իսրայելական «TEVA» ընկերությունից հետո, որն իրականացնում էր «Գլատիրամեր ացետատ» (Glatiramer acetate) դեղամիջոցի բացառիկ արտադրությունը՝ նախատեսված ՄՍ (ցրված սկլերոզ) հիվանդությամբ տառապողների բուժման համար։ Այն նաև գործունեություն էր ծավալում հազվագյուտ հակաքաղցկեղային դեղամիջոցների հումքի հետազոտման և արտադրության ոլորտում։
*Հատկանշական է, որ այն իսրայելական «Teva» դեղագործական հսկայի մրցակիցն էր և առաջին ընկերությունը, որը «Teva»-ից հետո տիրապետեց ՄՍ-ի դեմ կարևոր դեղամիջոցի արտադրության տեխնոլոգիային, ինչն էլ, հավանաբար, դարձել է թիրախավորման պատճառը։
Ընկերության արտադրական ուղղությունները ներառում էին.
Հակաքաղցկեղային դեղամիջոցներ (Oncology APIs)
Հատուկ հիվանդությունների, օրինակ՝ ՄՍ-ի հետ կապված դեղամիջոցներ (ներառյալ՝ Գլատիրամեր ացետատ)
Թմրաբեր և ցավազրկող դեղամիջոցներ (Narcotics APIs), սրտանոթային դեղեր (Cardiovascular) և իմունային համակարգը կարգավորող միջոցներ (Immunomodulators)»:

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
10800:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
278Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
27118.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
27218.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
75515.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
99913.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
298113.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
196312.08.2026, 23:18