«Հրեական էլիտաների համար փողը եղել է որպես միջոց` մեծ նպատակների հասնելու համար». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատերն են ասում՝ «հրեաները տիրել են աշխարհին, հրեաները խելացի, հրեաները իմաստուն...», ու սա հատկապես հայերս ենք հաճախ կրկնում։
Բայց սա խորը անգիտության հետևանք է, որովհետև հրեաները իրենք իրենց մասին անգամ էսպիսի կարծիք չունեն, որովհետև իրենք գիտեն, որ ո'չ թե ժողովուրդը, այլ իրենց էլիտաներն են կարողացել ստեղծել, համախմբել, ուժեղանալ ու ուժեղացնել ...
Իսկ հայկական էլիտաները հատկապես վերջին 30 տարում, եղել են գլխավորապես առևտրականներ (որոշ բացառություններ չհաշված), որոնց միակ նպատակը եղել է ու կա փողը, առևտուրը... Այնինչ հրեական էլիտաների համար փողը եղել է հիմնականում որպես միջոց՝ մեծ նպատակների հասնելու համար։
Էլիտաները միայն քաղաքական էլիտաները չեն, այլև տնտեսական, ֆինանսական, գիտական, մշակութային, ռազմական էլիտաները, որոնք միասին պատասխանատու են ժողովրդի ներկայի, բայց հատկապես ապագայի համար»։

«Այս տղերքի արածը գցեցին ջուրը, չպահեցին մեր հայրենիքը»․ զոհվածի մայր (տեսանյութ)
1710:42
«Անթույլատրելի է ոտնակոխ անել ծնողների սուգը»․ Աստղ Գալեյան (տեսանյութ)
4510:12
Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
6010:00
«Լուսային շոուների ու համերգների աղմուկի տակ հիշենք չորս տարի առաջ այս օրը»․ Մարիաննա Ղահրամանյան
5409:06
«Այսօրվա համերգին հանդես են գալու Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Թաթա Սիմոնյանը...». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6209:00
«Երեկոյան Հրապարակում հանդես կգամ ուղերձով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5808:54
Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը
6108:12
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
6307:36